Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 394.00+0.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 74.01+0.18 WTI - 69.90+0.20
COMEX:  GOLD - 3086.40+1.57 SILVER - 35.31+2.79
COMEX:  PLATINUM - 1005.40+2.10
LME:  ALUMINIUM - 2607.00-0.10 COPPER - 9927.00-1.83
LME:  NICKEL - 16245.00+0.52 TIN - 35071.00+0.05
LME:  LEAD - 2091.50+0.36 ZINC - 2956.00-0.54
FOREX:  USD/JPY - 150.8+0.47 EUR/GBP - 1.0788+0.07
FOREX:  EUR/USD - 1.0788+0.07 GBP/USD - 1.2941+0.16
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 42299.70-0.37 NASDAQ - 17804.03-0.53
STOCKS US: S&P 500 - 5693.31-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 37799.97-0.60 TOPIX - 2815.47+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23578.80+0.41 SSEC - 3373.75+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 8666.12-0.27 CAC40 - 7990.11-0.51
STOCKS EUR:  DAX - 22678.74-0.70
27/03/2025  CBA:  USD - 391.81+0.01 GBP - 506.61+0.87
27/03/2025  CBA:  EURO - 422.41-0.38
27/03/2025  CBA:  GOLD - 37958.00-149.00 SILVER - 425.27+4.10
ՆԵՐԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՈԶԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ
18/05/2013 18:25
Կիսվել

ՆԵՐԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՈԶԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ

Գործարկվել է Հայաստանի դեպոզիտար համակարգի նոր մոդել: Այս բարեփոխումն ուղղված է նախ թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը, ինչպես նաև իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը: Նոր մոդելի ներդրման արդյունքում Հայաստանում դեպոզիտար գործունեությունը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Սպասում է, որ համակարգի անվտանգությունը և արդյունավետությունը կհասնի առավել բարձր մակարդակի: Նոր մոդելի շնորհիվ  ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության ծառայությունները հաճախորդներին կմատուցվեն հաշվի օպերատորների միջնորդությամբ (այսինքն` Հայաստանի Կենտորնական Դեպոզիտարիան հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերություններ և բանկեր միջնորդությամբ):

Այսօր` մայիսի 18-ին, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կազմակերպվել էր նոր մոդելի ներկայացմանը նվիրված միջոցառում, որի ժամանակ նշվել է, որ նոր մոդելի շրջանակում Հայաստանի Կենտորնական Դեպոզիտարիան կիրառել է հատուկ ծրագրային ապահովման, ինչպես նաև համակարգչային և անվտանգության կատարելագործված համակարգեր, որոնց շնորհիվ կապահովվի Հայաստանում բաժնետիրական ընկերությունների ռեեստրերի կենտրոնացված վարում, արժեթղթերի պահառություն, ինչպես նաև բորսայական գործարքների քլիրինգը և վերջնահաշվարկը:

Ծառայությունների այդպիսի միջնորդավորումը թողարկողների և ներդրողների համար առավել հասանելի կդարձնի դեպոզիտար ծառայությունները Հայաստանի մարզերում, կնպաստի ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, համակարգի վերահսկելիության, ինչպես նաև հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացմանը և լրացուցիչ մրցակցություն կստեղծի հաշվի օպերատորների միջև` հաճախորդների համար կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթների մշակման ոլորտում:

Ներկա պահին գործող հաշվի օպերատորների ցանկը` այստեղ:

27/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.81
+0.01
Եվրո (EUR)
422.41
-0.38
Ռուբլի (RUR)
4.69
+0.04
Լարի (GEL)
141.32
+0.13
37958.00
-149.00
Արծաթ
425.27
+4.10