
ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այսօր՝ հունիսի 26-ին, կկայանա Աշխարհի Կոնֆեդերացիաների Գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: Երեկոյան իրենց ուժերը կչափեն Բրազիլիայի և Ուրուգվայի ազգային հավաքակաները:
Նշենք, որ անցած խաղերում Բրազիլիայի հավաքականը տոնել է 3 հաղթանակ և իր ակտիվում ունի 9 խփած և 2 բաց թողած գնդակ: Ուրուգվայի հավաքականը տոնել է 2 հաղթանակ և կրել է 1 պարտություն` ակտիվում գրանցելով 10 խփած և 3 բաց թողած գնդակ:
Եզրափակիչ փուլի ուղեգրի համար կպայքարեն նաև Իսպանիայի և Իտալիայի հավաքակաները, որոնց միջև հանդիպումը կկայանա վաղը երեկոյան: