Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ – ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է VISA INFINITE ՔԱՐՏԵՐ
28/07/2009 14:56
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ – ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է VISA INFINITE ՔԱՐՏԵՐ

Արդշինինվեստբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սկսվել է բանկի կողմից VISA INTERNATIONAL միջազգային վճարային համակարգի քարտերի տրամադրման գործընթացը:

Քարտերը տրամադրվում են Եվրո, ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ արժույթներով, ընդ որում բանկում ներդրվել է վճարային քարտերով միջազգային գործարքների երկու արժույթներով փոխհաշվարկների իրականացման (ԱՄՆ դոլար և Եվրո) համակարգ, ինչը հնարավորություն է տալիս VISA վճարային քարտերի քարտապաններին գտնվելով աշխարհի ցանկացած վայրում իրականացնել գործարքներ առանց արժույթների լրացուցիչ փոխարկումներ կատարելու: Սա նշանակում է, որ բանկը քարտապաններին տալիս է հնարավորություն զերծ մնալ արտարժույթի փոխարժեքի տատանումների և փոխարկումների  հետ կապված հավելյալ ծախսերից:

Բանկը VISA INTERNATIONAL վճարային համակարգի քարտային ծրագրերից իր հաճախորդներին առաջարկում է VISA ELECTRON, VISA CLASSIC, VISA GOLD, VISA PLATINUM, VISA INFINITE վճարային քարտեր:

Լրացուցիչ բացառիկ և առաջնակարգ ծառայություններից օգտվելու հնարավորություններ են տալիս VISA պրեմիում կարգի քարտերը` մասնավորապես ՀՀ-ում առաջին անգամ թողարկվող VISA INFINITE տեսակի քարտը, որը արտասահմանում ավիատոմսերի և հյուրանոցային սենյակների ամրագրումից, ավտոմեքենաների վարձակալությունից, բժշկական 90-օրյա անվճար ապահովագրությունից, տարբեր տեսակների իրավաբանական և բժշկական խորհրդատվությունից բացի, ընձեռում է նաև բացառիկ հնարավորություն օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Ըստ պահանջի` օրվա ցանկացած ժամի, VISA վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները, անկախ գտնվելու վայրից, 24 ժամվա ընթացքում կարող են ստանալ կորցված քարտի փոխարեն նոր քարտ, իսկ կանխիկի հրատապ ստացման անհրաժեշտության դեպքում` առանց քարտի առկայության մինչև 5000 ԱՄՆ դոլար գումար աշխարհի մոտ 16000 կետերից:

VISA վճարային համակարգի պրեմիում կարգի քարտապաններին տրամադրվում է նաև վարկային գծերից օգտվելու արտոնյալ պայմաններ, այդ թվում մինչև 50 օր վարկային գծի մարման արտոնյալ անտոկոս ժամկետ:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Աշխարհի ամենատարածված վճարային համակարգի` VISA INTERNATIONAL-ի միջոցով Արդշինինվեստբանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հարմարավետ և ժամակակակից ինչպես բանկային, այնպես էլ սպասարկման բազմաթիվ ծառայություններից:  VISA քարտի քարտապանները կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող բանկի սպասարկման կետերից և  բանկոմատներից, այլ նաև ամբողջ աշխարհում տեղակայված բազմաթիվ այլ սպասարկման կետերից, որտեղ կլինի VISA INTERNATIONAL համակարգի տարբերանշանը»:

Արդշինինվեստբանկը բացի VISA-ից շարունակում է տրամադրել նաև MasterCard և ArCa վճարային քարտեր: Այս պահին նշված համակարգերով բանկը տրամադրել է մոտ 60 հազար վճարային քարտեր և նախատեսում է մինչև տարեվերջ այդ թիվն ավելացնել ևս 10 հազարով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08