Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ
04/09/2009 20:15
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

Ազգային ժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական  հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ին գումարած նիստում քննության առավ աշնանային նստաշրջանի եւ առաջին քառօրյա  նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար ներկայացված հարցերը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղեկալ Վաչե Գաբրիելյանը հանձնաժողովի անդամների եզրակացությանը ներկայացրեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասին» օրենքների նախագծերը:  Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց, որ նպատակ ունեն վերանայել օրենսդրական այն նորմերը, որոնք անհնար են դարձնում առեւտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը: Ստորադաս փոխառությունների ներգրավումը, հիմնական զեկուցողի ներկայացմամբ լրացուցիչ կապիտալ ներգրավելու ավելի արդյունավետ եւ արագ ճանապարհ է, քան օրինակ` կանոնադրական կապիտալի ավելացումը: Ներկայացված նախագծերի ընդունման դեպքում առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան  ստորադաս փոխառու կապիտալ ներգրավելու միջոցով բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Հանձնաժողովը փաթեթը երաշխավորեց դրական եզրակացությամբ ընդգրկել մեծ եւ փոքր օրակարգերում` ամրագրելով հարցը  իրավական տեսանկյունից մեկ անգամ եւս քննության առնելու անհրաժեշտությունը` օրենքների մեջ հակասությունը բացառելու նպատակով:

ԿԲ ներկայացուցիչը պատգամավորներին առաջարկեց գնահատել մեկ այլ` «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին»  օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը: ործադիր իշխանությունն ակնկալում է, որ նախագծերի ընդունումը կհստակեցնի վճարահաշվարկային համակարգերի եւ կազմակերպությունների ստեղծման եւ գործունեության  ընթացակարգերը` նպաստելով գործունեության առավել արդյունավետությանը: Մասնավորպես կտարանջատվեն վարկային եւ ներդրումային ընկերությունների գործունեությունները: Առաջարկվում է սահմանափակել ներդրումային ընկությունների կողմից վարկեր տրամադրելու  շրջանակը, որը, հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի կարծիքով, պետք է  փաթեթում առավել հստակ ձեւակերպում ստանա: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս փոփոխություններով համակարգը մոտեցվում է Եվրամիության չափանիշներին: Այսօր հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցելու, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա տալու համար սահմանված են բավական կարճ ժամկետներ, որոնք ենթակա չեն կասեցման: Արդյունքում Կենտրոնական բանկը զրկվում է լիցենզավորման փուլում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից: ԿԲ ներկայացուցչի տեղեկացմամբ` նախագծով վերանայվում են  լիցենզիա տալու համար սահմանված ժամկետները: Դրամական փոխանցումների սահմանումը առաջարկվում է փոփոխել այնպես, որ այն ներառի ինչպես վճարումների ընդունումը, այնպես էլ դրանց կատարումը: Առաջարկվում է վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրել իրենց տարածքից դուրս վճարումներ կատարել շահառուներին: Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու համար դիմող անձանց համար սահմանվում է տնտեսական գործունեության ծրագիր նեկայացնելու պահանջ: Առաջարկվում է հանել այն դրույթները, որոնք սահմանափակումներ են նախատեսում վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացուցչություններ ստեղծելու համար:  Կենտրոնական բանկին իրավասություն է վերապահում կասեցնելու վճարահաշվարկային կազմակերպությունների բանկային հաշիվներով գործառնությունները, եթե այդ կազմակերպություններն ի վիճակի չեն կատարել հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Նախագծերով ստեղծվում է վճարահաշվարկային միություններ ստեղծելու հնարավորություն: Հանձնաժողովի եզրակացությունը օրակարգային այս հարցի վերաբերյալ դրական էր: Այն կընդգրկվի  ԱԺ նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգերում:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորներին առաջարկեց դրական գնատահել  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված նախագիծը` նշելով, որ առաջարկներ դրա վերաբերյալ չեն ստացվել: Հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69