ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում գործադիրը, ղեկավարվելով ՀՀ սահմանադրությամբ, հաստատել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը։ Դրա հիման վրա մեկամսյա ժամկետում իրականացվելու է տեղեկանքների ձեւաթղթերի կենտրոնացված տպագրություն եւ հաշվառում։ Արտոնությունները նշանակում են՝ հարկվող շրջանառության ազատում ԱԱՀ-ից, ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ազատում շահութահարկից, ոչ ռեզիդենտների ազատում եկամտահարկից եւ այլն։