Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-8-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՄԵՆԱՄՅԱ «ArmTech» ԿՈՆԳՐԵՍԸ
03/11/2009 18:22
Կիսվել

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-8-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՄԵՆԱՄՅԱ «ArmTech» ԿՈՆԳՐԵՍԸ

Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում նոյեմբերի 5-8-ը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվելիք բարձր տեխնոլոգիաների ամենամյա «ArmTech» կոնգրեսին Հայաստանից մասնակցելու է 40 ընկերություն: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց ՏՏ զարգացման պետական խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը, համահայկական երրորդ բարձր տեխնոլոգիաների եւ գործարար կոնգրեսին կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կոնգրեսի կազմակերպման աշխատանքները կոորդինացնում է Զարգացման հայկական գործակալությունը, որտեղ Հայաստանից մասնակցության համար արդեն գրանցվել է 70 անձ:

«ArmTech 2009» համաժողովն անց է կացվելու «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: Միջոցառումը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են գլոբալ հայկական հանրության միավորմամբ եւ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտով: Հրավիրված են նաեւ վենչուրային ընկերությունների ներկայացուցիչներ: «ArmTech»-ը դիտվում է որպես համագործակցության պլատֆորմ, որտեղ երկխոսություն կսկսեն ոչ միայն աշխարհասփյուռ հայերը, այլեւ օտարազգի մասնագետներին հետաքրքիր կլինի շփվել: Այդ պլատֆորմը ներկայացնում է հայկական ինտելեկտուալ ձեռքբերումները»,- ասաց Ա. Գրիգորյանը: 

Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը շեշտադրում է «ArmTech- 2009» համաժողովի` որպես Հայաստանի ներկայիս ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականության եւ նախաձեռնությունների քննարկման, պլանավորման ու իրականացման հարթակի կարեւորությունը, նաեւ համաշխարհային մակարդակով Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլգիաների ոլորտ ունեցող երկրներից մեկի մասին իրազեկության բարձրացման նշանակությունը:

Ըստ Ա. Գրիգորյանի, եռօրյա ծրագիրն ընդգրկում է ընդհանուր նիստեր, զեկույցներ, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիայի թեմաներին: Կոնգրեսի բանախոսներն են` ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, Հայաստանի, նաեւ ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաներ, բարձր տեխնոլոգիայի ոլորտի մասնագետներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2000թ-ին ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է գերակա զագացման ուղղություն: «ArmTech 2007»-ը եւս անցկացվել է Սիլիկոնային հովտում, 2008թ-ի կոնգրեսը` Երեւանում:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6