Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 12-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԵՑ 15.8 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
27/11/2009 09:59
Կիսվել

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 12-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԵՑ 15.8 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ այսօր, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին ավարտվեց հիմնադրամի ամենամյա` 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ հեռարձակվում էր Լոս Անջելեսից: Հանրագումարի բերելով ընթացիկ տարում Հիմնադրամի իրականացրած տարաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքները` Հիմնադրամը հայտարարեց 15 875 043 (տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Նվիրաբերված գումարները կուղղվեն Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը` սկիզբ դնելով Շուշիի վերածննդին: Այս աշխատանքներին զուգահեռ կշարունակվեն Հայաստանում և Արցախում գյուղական համայնքների զարգացման ծրագրերը:

Հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից Լոս Անջելես էին մեկնել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը այլ պատվավոր հյուրեր ու բարերարներ:

Համայն հայությանն ուղղված իր խոսքում Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, – «Այս հեռուստամարաթոնը նախորդների պես խորհրդանշում է հայության համախմբումն ու միասնական կամքի դրսևորումը: Այս օրը, որպես կանոն, ի մի են բերվում և հայտարարվում այն գումարները, որոնք նվիրաբերվել են Հիմնադրամի տեղական մարմինների իրականացրած տարբեր դրամահավաք միջոցառումների արդյունքում, և որոնք այնուհետ ուղղվում են ազգային կարևորության խնդիրների լուծմանը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հիմնադրամի բոլոր բարերարներին ու նվիրատուներին, առանց ում անսահման նվիրումի պարզապես անհնար կլիներ Հիմնադրամի գործունեությունը, բոլոր նրանց, ովքեր աջակից են Հիմնադրամի աշխատանքներին: Շնորհակալ եմ այն հավատի ու վստահության համար, որով մենք առաջ ենք շարժվում, և քարը քարին դնելով` վերակառուցում մեր հայրենիքը, կերտում մեր երեխաների ապագան»:

Հեռուստամարաթոնին նախորդած կարևորագույն դրամահավաք միջոցառումներից էր նաև Մոսկվայում կայացած ճաշկերույթը, որտեղ ռուսաստանաբնակ գործարար հայերի տրված խոստումները` 5290000 (հինգ միլիոն երկուհարյուր ինսուն հազար) ԱՄՆ դոլար, ներառված են Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքում:

Հեռուստամարաթոնի առանցքային մաս կազմող համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ի արդյունքները ևս ներառված են Հեռուստամարաթոնի արդյունքում: Համաեվորպական հեռախոսամարաթոնն այս տարի արձանագրել է 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, ինչը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 1,5 մլն դոլար ցուցանիշը: Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակցել են ավելի քան 12 400 ընտանիք:

Մասնակցության թվի առումով այս հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է և զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:

Մասնակցության առումով համազգային հանգանակության արդյունքներն տարի տպավորիչ են նաև Հայաստանում: Հեռուստամարաթոնի նախօրեին արդեն իսկ 20 հազարից ավելի հայաստանաբնակ նվիրատու հասցրել էր ներդնել իր լուման: Միայն Հայփոստի բաժանմունքներում ավելի քան 13 հազար մարդ կատարել էր նվիրատվություն: 2009թ նորամուծություններից էր նաև SMS հաղորդագրություններով նվիրատվությունները, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հազարավոր բաժանորդներ հանգանակություններ կատարեցին:

Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍը, հովանավորներն էին` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ամերիա բանկը, Արդշինինվեստբանկը և Հայփոստը:

Հայաստանում և Արցախում դրամահավաք միջոցառումները դեռևս շարունակվում են: 2009 թվականի դրամահավաքի վերջնական արդյունքները պարզ կլինեն տարեվերջին, երբ կամփոփվեն և կհրապարակվեն բոլոր նվիրատուների անունները և փաստացի նվիրաբերված գումարները: Առաջիկայում կհրապարակվեն նաև արդեն իսկ նվիրատվության խոստումներն իրագործած բարերարների անունները:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2