2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 209 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել են 2227 իրավաբանական անձիք, որոնցից 278-ը օտարերկրյա ներդրումներով են, ընդ որում հաշվետու ժամանակահատվածում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 3612.34 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կազմում օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 105 ընկերություններ, և հիմնադիրների (մասնակիցների) կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 173 ընկերություն: