
ՀԿԵ – ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ի տեղեկացնում են, որ ընկերությունը, նպատակ հետապնդելով ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում աջակցել ՀՀ տնտեսությանը, որոշում է ընդունել 2010 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կրճատել ՀՀ տարածքով իրականացվող միջազգային բեռնափոխադրումների դիմաց սահմանված սակագները: Այսպես, արտահանման ոլորտում կկիրառվի 0,77 նվազեցման գործակից, իսկ ներմուծման ոլորտում` 0,84:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ընկերության պաշտոնական կայք (www.ukzhd.am):