
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԿԸՆՏՐՎԵՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի համար 2010թ-ի սկզբին կհայտարարվի խորհրդատու կազմակերպության մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն 2010թ-ի ապրիլին: Այնուհետեւ կիրականացվեն երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրման աշխատանքները, որոնց համար Ասիական զարգացման բանկն արդեն համաձայնել է տրամադրել 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Այս մասին տարեվերջյան իր ասուլիսին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` նշելով, որ Հայաստանն ունի համաձայնություն իրանական կողմի հետ ֆինանսական աջակցություն ստանալու հետ կապված: Ասիական զարգացման բանկն արդեն քննարկում է երկաթուղու շինարարությանը տրամադրվելիք օժանդակության չափը
Ծրագրի իրականացման կազմակերպչական աշխատանքներով հարցերով կզբաղվի ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Երկաթուղու շինարարարության տնօրինություն» ընկերությունը: