2009Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 2465 ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2465 նոր առևտրային իրավաբանական անձ, որոնցից բացարձակ մեծամասնությունը` 2349-ը, ՍՊԸ-ներ են:
Հաշվետու ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 10 868 անհատ ձեռնակատեր, որոնց ընդհանուր թիվը 2009 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 74 578:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործող առևտրային իրավաբանական անձանց թիվը 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.7%-ով և կազմել 60641` նախորդ տարվա 59 033-ի դիմաց, իսկ անհատ ձեռնակատերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է շուրջ 13.8%-ով: