Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՄԱՆՈՒԿ ՀԵՐԳՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՄԵՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ
12/02/2010 11:47
Կիսվել

ՄԱՆՈՒԿ ՀԵՐԳՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՄԵՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

Հայաստանը տնտեսական ճգնաժամից դուրս է եկել ամենից տուժած վիճակում:  Նման հայտարարություն արեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն այսօր կայացած ասուլիսում: Ըստ նրա` իրենց կատարած հետազոտությունների ցուցանիշները վերլուծելիս համեմատել են ԱՊՀ, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների համախառն ներքին արդյունքի ծավալները, փորձելով հասկանալ` որ երկրներն են ամենից շատ տուժել, եւ որոնք են կարողացել դիմակայել ճգնաժամին: Համաձայն այդ ցուցանիշների` նշված երեք տարածաշրրջանների հետ համեմատած, Հայաստանը տնտեսական ճգնաժամից դուրս է ոչ բարվոք վիճակում, վատ ցուցանիշ են ունեցել նաեւ մերձբալթյան երկրները:

Մ.Հերգնյանի խոսքով, ֆինանսատնտեսական ճգնաժամը ընդհանուր առմամբ բացահայտել է այն բոլոր խոցելի կողմերը, որոնք ունեն տարբեր երկրների տնտեսություններն ու իրականացվող տնտեսական քաղաքականությունները, եւ այս հարցում Հայաստանը եւս բացառություն չէր: Ֆինանսատնտեսական ճգնաժամը տարբեր երկրներում «տարածվել է» տարբեր գործոններով պայմանավորված. Հայաստանում դրանցից մեկը մետաղների համաշխարհային գների անկման հետեւանքով առաջացած վիճակն էր: «Սակայն կան ոլորտներ, որտեղ տարին ավարտվել է դրական միտումներով, այդ թվում եւ հանքարդյունաբերությունը, որ տարին ամփոփել է 7,6 տոկոս աճով»,- նշեց նա:

Հայաստանում 2010-ին կանխատեսվում է` ՀՆԱ-ի աճը կտատանվի -3-ից +3% տոկոսային հարաբերությունում, իսկ գնաճը` 6-9 տոկոսների սահմաններում: Ճգնաժամի հավանական երկրորդ ալիքից խուսափելու դեպքում Մ.Հերգնյանը  դրական առումով փոփոխություններ չի ակնկալվում, քանի որ չի տեսնում հաստատուն աղբյուրներ տնտեսական աճ ապահովելու համար. գործելու է նույն մոդելը, ինչն այժմ իրականացվում է շինարարության, առեւտրաշրջանառության եւ այլ տնտեսական ոլորտներում:  

«Տարադրամի ֆիքսված կուրս սահմանելը եւս նպաստավոր չէ, հարկավոր է վերադառնալ լողացող կուրսին եւ այն քաղաքականությանը, ինչով սկզբնական շրջանում առաջնորդվում էր հանրապետության տնտեսական ռազմավարությունը»,- ավելացրեց նա:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6