
BMW-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ
Գերմանական առաջատար ավտոարտադրող Bayerische Motoren Werke AG (BMW) ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվատվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 36,4%-ով` կազմելով 210 մլն եվրո: Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով BMW ընկերության զուտ շահույթը կազմել էր 330 մլն եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու 12 ամիսների արդյունքներով BMW ընկերության հասույթը կազմել է 50,68 մլրդ եվրո` նախորդ տարվա արդյունքներով գրանցված 53,2 մլրդ եվրոյի դիմաց:
BMW ընկերությունը հիմնադրվել է 1916 թվականին և այժմ ներկայանում է լյուքս դասի երեք ամենահայտնի բրենդներով` BMW, MINI, Rolls-Royce Motor Cars: