ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60163155 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 16/03/10
Մարտի 16-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկըª 480 մլն դրամ, որից մրցակցային` 410 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 210 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 203 010 016 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9992 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: