Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ՓԵՏՐՎԱՐ 2010
17/03/2010 12:33
Կիսվել

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ՓԵՏՐՎԱՐ 2010

«Ինտերնետը Հայաստանում» զեկույցը, որն այսուհետ կհրապարակվի ամիսը մեկ անգամ, ներկայացնում է վերջին ամսվա ընթացքում հայկական ինտերնետում գրանցված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Հայաստանի առաջատար պորվայդերներ», «Հայկական առաջատար կայքեր» և «Գովազդը հայկական ինտերնետում» բաժիններից: Զեկույցի  համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը: Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Cicle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում) պարտադիր է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ
 
«Circle.am»-ում գրանցված կայքերի այցելությունների ծավալը փետրվար ամսին կազմել է 8.75 միլիոն, իսկ էջերի դիտումները` 45,6 միլիոն: Հայկական ինտերնետում պահպանվել է դեռևս անցած աշնանը գրանցված աճի տեմպերը:

Այցելությունների սույն աճը հիմնականում կարելի է պայմանավորել հետևյալ 3 գործոններով`

Ա) Այցելությունների սեզոնային ակտիվություն. Կատարված հետազոտությունների համաձայն ձմռանն` ամռան համեմատ, ինտերնետային ակտիվությունն աշխարհում աճում է 30-35%-ով: Այսինքն, եթե համեմատում ենք 2009թ.-ի հուլիս ամսվա (5.08 միլիոն այցելություն) և 2010թ.-ի փետրվարի տվյալները (8.75 միլիոն այցելություն), ապա կարող ենք պնդել, որ ավելացած 3.67 միլիոն այցելությունից 1.65 միլիոնը կամ մոտ 45%-ը ինտերնետի սեզոնային ակտիվության հետևանք է:

Բ) Circle.am – ում գրանցված նոր կայքեր.  2009թ.-ի ապրիլ ամսից մինչ այժմ Circle.am-ում գրանցված կայքերի քանակն ավելացել է 200-ով: Սույն կայքերի միայն 20%-ն է, որ զգալի կերպով ազդել է ընդհանուր այցելությունների քանակի վրա: Ավելացած 200 կայքերը փետրվար ամսվա կտրվածքով ունեցել են մոտ 1.2 միլիոն այցելություն, այսինքն գրանցված այցելությունների աճի վրա ազդել են 35%-ով:

Գ) Հայաստանում մանրածախ ինտերնետի շուկայի աճ (քանակական, որակական).  Ա և Բ գործոններից հետևում է, որ Circle.am-ում այցելությունների ծավալի զուտ աճը կազմում է 20%: Այս ամենը հստակ երևում է նաև հոկտեմբեր – փետրվար ամիսներին գրանցված այցելությունների ծավալները ուսումնասիրելիս:

Ինտերնետի այցելությունների տարիներ շարունակ ձևավորված միտումների համաձայն տարվա ընթացքում այցելությունների ամենամեծ քանակն արձանագրվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ այնուհետ, դեկտեմբեր և հունվար ամիսներին տեղի է ունենում այցելությունների մի փոքր նվազում և փետրվար-մարտ ամիսներին կրկին արձանագրվում է աճ: «Circle.am»-ի հոկտեմբեր-փետրվար ամիսների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեկտեմբեր ամսին` նոյեմբերի համեմատ, գրանցվել է այցելությունների ծավալների զգալի աճ, որն այնուհետ ունեցել է շարունակական բնույթ: Այսպես,  չնայած Ամանորյա տոներին, այս տարվա հունվարին նախորդ ամսվա համեմատ այցելությունների ծավալներն աճել են, իսկ փետրվար ամսվա արդյունքներով գրանցվել է արդեն սույն ցուցանիշի կտրուկ աճ:

Եթե, վերոնշյալ գործոնների ներքո, փորձենք գնահատել Հայաստանում մանրածախ ինտերնետի շուկայի աճը, ապա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվար ամսվա ընթացքում Circle.am-ում գրանցված այցելությունների 41.6%-ը  բաժին է ընկնում Հայաստանյան այցելուներին և անցած ամիսների ընթացքում սույն գործակիցը կտրուկ աճ է գրանցել` մոտ 6-7%, կարող ենք պնդել, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանում մանրածախ ինտերնետի շուկան աճել է 15-17%-ով:  Միևնույն ժամանակ, արտասահմանյան այցելությունների աճը կազմել է 3-5%: Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայի զգալի աճը 2009թ.-ի հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսների ընթացքում ինտերնետ հաղորդակցության ոլորտում տեղի ունեցած ակտիվ զարգացումների հետևանք է (Օրանժ Արմենիայի գործարկում, Ucom-ի գործարկում, զանազան պրովայդերների կողմից իրականացված լայնամասշտաբ ակցիաներ և գների զգալի անկում):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցանիշները որոշվում են սույն պրովայդերների և AMNet ցանցին միացած այլ ընկերությունների IP-ներից` վերջին մեկ ամսվա ընթացքում Circle.am-ում գրանցված այցելությունների հիման վրա:

Փետրվար ամսվա տվյալների համաձայն` Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցակի բացարձակ առաջատարն է «Beeline»-ը, որի բաժինը կազմում է 38.48%: Beeline-ի առաջատար լինելու փաստը թերևս ոչ ոքի համար անակնկալ չէ: Beeline-ի սույն ցուցանիշը հիմնականում պայմանավորված է dial-up և ADSL (Hi-Line) ծառայություններով, իսկ Beeline-ի բջջային ինտերնետի ծավալները մոտավորապես համապատասխանում են ընկերության գլխավոր մրցակիցներ` Vivacell-MTS-ի և Orange-ի նույն ծառայության ծավալների մակարդակին` 11-12%:

Երկրորդ տեղում է (12.27%) «Orange»-ը: «Orange»-ի արձանագրած արդյունքն իսկապես տպավորիչ է: Իր գործունեության 3 ամիսների ընթացքում բջջային երրորդ օպերատորին հաջողվել է չափազանց բարձր ցուցանիշ արձանագրել, և սա միայն բջջային ինտերնետի հաշվին: Պետք է նաև նշել, որ Հայաստանում վերջին ամիսներին բջջային ինտերնետի կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է սույն շուկայում «Orange»-ի հայտնվելով և դրա հետևանքով վերջինիս գլխավոր մրցակիցների` Vivacell-MTS-ի և  Beeline-ի կողմից ձեռնարկված կտրուկ քայլերով:

Երրորդ տեղում է «Vivcell-MTS»-ը, որի բաժինը կազմում է 11.69%: Circle.am-ի տվյալներով` առաջատար բջջային օպերատորին դեռևս չի հաջողվում ստանձնել նաև բջջային ինտերնետի առաջատարի դիրքը: Ընդհանուր առմամբ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հսկաներին բաժին է ընկնում այցելությունների 62.44%-ը, իսկ բջջային ինտերնետի բաժինը կազմում է մոտավորապես 33-35%:

Չորրորդ տեղում է ADC ընկերությունը` իր 7.76% մասնաբաժնով, որին հաջորդում է «Arminco»-ն (No 5)`  6.83%:  «Cornet»-ը` 4.99%-ով, 6-րդն է,  «iCON»-ը` 7-րդը (4.29%), իսկ Ucom-ը (2.38%) զբաղեցնում է ցուցակի 8-րդ հորիզոնականը: Այս առումով պակաս տպավորիչ չէ  նաև Ucom-ի արձանագրած արդյունքը: Ընկերությունն իր գործունեությունն է սկսել ամիսներ առաջ և ինտերնետից բացի տրամադրում է նաև ինտերակտիվ հեռուստատեսության և այլ ծառայություններ: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը,  որ ընկերությունն իր ծառայությունները մատուցում է աշխարհագրական առումով դեռևս չափանզանց սահմանափակ տարածքում, ապա Ucom-ի արձանագրած արդյունքը շատ ավելի տպավորիչ է թվում: Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների վարկանիշային ցուցակի 9-րդ տեղում է «Web»-ը, որի բաժինը շուկայում կազմում է 1.57%: Իսկ առաջին տասյակը եզրափակում է «Bionet»-ը` 1.36%: Հատկանշական է, որ առաջին տասնյակում հայտնված ընկերություններին բաժին է ընկնում այցելությունների 91.62%:

Մեր կողմից ստացված տվյալների համաձայն «Fibernet» ընկերության IP հասցեներով գրանցվել է ընդհանուր այցելությունների 1.98%, սակայն մենք չեն ընդգրկել սույն ընկերությունը մեր կողմից կազմված պրովայդերների առաջատար տասյակում, քանի որ «Firbernet» ընկերությունը չի զբաղվում մանրածախ ինտերնետի վաճառքով, և, հետևաբար, սույն այցելությունների ծավալը կարող է պատկանել մանրածախ ինտերնետի վաճառքով զբաղվող զանազան ընկերությունների, որոնք օգտվում են «Fibernet»-ին պատկանող IP-հասցեներից:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ 100 ԿԱՅՔԵՐԸ

2010թ.-ի փետրվար ամսվա տվյալների համաձայն Circle.am-ում գրանցված հայկական առաջատար կայքերի ցուցակի առաջին երկու տեղերում են  Hamovhotov.com և Gisher.ru նախագծերը: Վերջին ամսում Hamovhotov.com կայքի այցելությունների քանակը կազմել է 841 780,  իսկ Gisher.ru կայքինը` 753 234: Սույն նախագծերի ընդգծված առաջատարությունը բացատրվում է նրանով, որ երկու կայքերն էլ ակտիվորեն օգտագործում են ինտերնետի առաջատար վիդեո պորտալների (Օրինակ` Youtube) կողմից ընձեռնած «video-sharing» տեխնոլոգիաները, որոնց միջոցով ինտերնետում են հայտնվում հայկական հեռուստաընկերությունների տարբեր նախագծեր և սերիալներ («Էմիգրանտներ», Yere1, «Կարգին հաղորդում», «32 ատամ» և այլն): Այսպիսի նախագծերի հիմնական օգտվողները արտասահմանում բնակվող հայերն են, որոնց համար ինտերնետի միջոցով հնարավորություն է ստեղծվում դիտելու Հայաստանի հեռուստաընկերությունների զանազան նախագծեր:

Առաջատար տասնյակի 3-րդ և 5-րդ տեղերում են հայտնվել երկու սոցիալական կայքեր: Երրորդ տեղում է Armenia-Online.Ru նախագիծը (այցելությունների քանակը` 672 865), իսկ 5-րդ տեղում է Hayland.am սոցիալական ցանցը (այցելությունների քանակը` 350 524): Armenia-Online.Ru կայքում փետրվարի վերջի դրությամբ գրանցվածների քանակը 47 205 է, իսկ Hayland.am-ում` 81 013: Սույն նախագծերի այցելությունների, էջերի դիտումների և գրանցված անձանց քանակների համեմատությունից պարզ է դառնում, որ Armenia-Online.Ru կայքում գրանցվածները շատ ավելի ակտիվորեն են օգտվում սույն ինտերնետային նախագծից: Այստեղ պետք է նշել նաև, որ Hayland.am-ում անձնական էջ ստեղծելուց հետո արդեն անհնար է այն հեռացնել (համենայն դեպս կայքից օգտվողներին հնարավորություն չի տրվում հեռացնել իրենց էջերը): Չափազանց հաճելի է, որ հայկական սոցիալական ցանցերը բավական պահանջարկ են վայելում, սակայն, միևնույն ժամանակ, սույն նախագծերը, իհարկե, չեն կարող մրցակցել Odnoklassniki.ru, Vkontakte.ru և Facebook.com համաշխարհային և ռուսական առաջատար սոցիալական ցանցերի հետ, որտեղ գրանցված հայերի քանակը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է Armenia-Online.Ru և Hayland.am գրանցվածների քանակը:

Առաջին տասնյակի մնացած 6 տեղերում հայկական առաջատար ինտերնետային լրատվական նախծագծերն են: Չորրորդ տեղում է News.am նախագիծը (այցելությունների քանակը` 424 612), որն իր ստեղծման պահից կարճ ժամանակ անց ստանձնեց հայկական ինտերնետային լրատվական նախագծերի առաջատարի դերը: 6-րդ տեղում  A1plus.am լրատվական  նախագիծն է (այցելությունների քանակը` 334 857), 7-րդում`  Tert.am լրատվական կայքը (այցելությունների քանակը` 302 758):  Վերջինիս հաջորդում են Armtoday.info լրատվական նախագիծը (այցելությունների քանակը` 190 516) 8-րդ և «Առավոտ» օրաթերթի ինտերնետային տարբերակը` Aravot.am (այցելությունների քանակը` 165 342)` 9-րդ հորիզոնականներում: Հայկական կայքերի լավագույն տասնյակը եզրափակում է Newsarmenia.ru լրատվական նախագիծը (այցելությունների քանակը` 154 601):

Առաջատար 100 կայքերի ցուցակում ևս լրատվական կայքերը մեծամասնություն են կազմում` մոտ 30: Լրատվական կայքերին հաջորդում են մեկ տասնյակից ավել վիդեո և աուդիո պորտալները: Առաջատար 100-ի աղյուսակում են հայտնվել նաև հայկական առաջատար ֆորումները, ծանոթությունների, աշխատանքի տեղավորման, տեղեկատվական, ժամանցային, սոցիալական կայքերը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Circle.am-ի փետրվար ամսվա տվյալների համաձայն` Հայկական կայքերի 76%-ի հոսթինգը գտնվում է արտասահմանում, իսկ մնացած 24%-ինը` Հայաստանում: Հոսթինգ ծառայություններ տրամադրող հայկական ընկերությունների շարքում առաջատարը «Արմինկո» ընկերությունն է: Հայկական ինտերնետային նախագծերը զգալի մասը (53%) գերադասում են գրանցվել .am դոմեն տիրույթում: Կայքերի 27%-ը գրանցված է .com, 8%-ը` .ru, 3%-ը` .net, իսկ 9%-ը` այլ  դոմեն տիրույթներում:

WEBDESIGN ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

Հայկական առաջատար 100 կայքերի ցուցակում առավել քանակի նախագծերով ներկայացված Webdesign ընկերություններն են`

1-2. «Smart Systems» – 8 նախագիծ
1-2. «Sitemax» – 8 նախագիծ
3. «Helix» – 3 նախագիծ

ԳՈՎԱԶԴԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

Ինտերնետային գովազդի Հայաստանյան շուկայի առաջատարներին պարզելու համար մեր կողմից փետրվար ամսվա ընթացքում ուսումնասիրվել են մոտ 400 հայկական առաջատար կայքեր: Գովազդատու ընկերությունների վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել վերոնշյալ կայքերում տեղադրված բաններների քանակը, չափը և տեղը: Հայկական ինտերնետի առաջատար գովազդատուներին կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի` հեռահաղորդակցություն և առևտրային բանկեր:

Գովազդատու ընկերությունների վարկանիշային ցուցակի առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են  Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի երեք առաջատար ընկերությունները` Վիվասել-ՄՏՍ, Beeline և Օրանժ Արմենիա:

Բջջային կապի Հայաստանյան օպերատորներին հաջորդում են ՀՀ առևտրային բանկերը: Այսպես, Ամերիաբանկը զբաղեցնում է 4-րդ, ՎՏԲ-Հայաստան բանկ` 5-րդ, Հայէկոնոմբանկը` 6-րդ հորիզոնականները: Կոնվերս բանկն այս վարկանիշային աղուսյակում 7-րդն է, իսկ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկը` 8-րդը:

Պետք է նշել, որ վերոնշյալ գովազդատու ընկերությունները հիմնականում գովազդներ են տեղադրում լրատվական կայքերում: Գովազդների բավական մեծ ծավալ է նկատվում որոշակի ուղղվածություն ունեցող տեղեկատվական կայքերում` հիմնականում, բնականաբար, բանկային և հեռահաղորդակցական ոլորտների:

 

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Էդուարդ Այվազյանին:

Circle.am-ի մասին
– Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 30-35%,  սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերենտի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ  Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 75-85%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76