Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Գիտությունը ոչ մեկի սեփականությունը չի կարող լինել․ Յացեկ Օլցակը` The Economist events նախաձեռնության հյուր
12/06/2020 13:13
Կիսվել

Գիտությունը ոչ մեկի սեփականությունը չի կարող լինել․ Յացեկ Օլցակը` The Economist events նախաձեռնության հյուր

The Economist հեղինակավոր պարբերականի կողմից կազմակերպված The Economist events  նախաձեռնության առցանց հանդիպմանը հյուրընկալվել էր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության գործընթացների մասով գործադիր տնօրեն Յացեկ Օլցակը։ Երբեմնի ծխախոտային, այժմ տեխնոլոգիական ընկերության առաջնորդներից մեկը խոսեց գիտության անաչառության, փաստերի հիման վրա որոշումների կայացման, նորարարությունների խթանման, փոփոխվող իրականության պայմաններում բիզնեսի վերափոխման ու կարգավորող մարմինների հետ երկխոսության կարևորության մասին։

Պարոն Օլցակ, կա որոշակի թերահավատություն այն հետազոտությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում է ծխախոտային արդյունաբերությունը։ Ինչպե՞ս է ընկերությունը լուծում այդ խնդիրը։

Կարծում եմ՝ ցանկացած գիտություն էլ ունի հովանավորներ։ Սա պատմական փաստ է։ Գիտությունը կարող է ֆինանսավորվել սննդի արդյունաբերության, դեղագործական ոլորտի, ծխախոտային ոլորտի կողմից։ Կան վարկածներ, և ոլորտն օգնում է հասկանալ՝ արժանահավա՞տ են այդ վարկածները, թե՞ ոչ։ Չեմ կարծում, որ խնդիրը հենց այն է, որ Ֆիլիպ Մորրիսը կամ որևէ այլ ընկերություն է ֆինանսավորում գիտությունը։ Գիտության հենքում են մեթոդաբանությունը,  չափման ու արդյունավետության չափանիշները։ Եվ ցանկացած գիտություն ենթակա է ստուգման։ Մեր դեպքում, խոսելով նվազեցված ռիսկով արտադրանքի մասին, որպեսզի պնդենք, որ մեր արտադրանքը էապես նվազեցնում է ծխելու ռիսկը, մենք իրականացնում ենք նախակլինիկական, կլինիկական, հետշուկայական ուսումնասիրություններ, որոնք հրապարակվում են հանրամատչելի հարթակներում։ Թե՛ գիտական մեթոդները, թե՛ արդյունքները հասանելի են կարգավորող մարմինների ու գիտնականների համար․ մենք խրախուսում ենք այդ գիտության վավերացումը։

Ինչպե՞ս եք արձագանքում «ես չեմ հավատում ձեր գիտությանը» հայտարարություններին։

Նման դեպքերում ես մեկ պատասխան եմ տալիս․ գիտությունը չի կարող ոչ մեկին պատկանել։ Այն փաստը, որ գիտությունը ֆինանսավորվել է մեր ընկերության կողմից, չպետք է պատճառ լինի այն անտեսելու համար։

Երբ հացի խանութ եք գնում ու հաց գնում, դուք վստահում եք այդ հացի որակին․ գիտեք, որ բաղադրությունն ու պատրաստման պայմանները համապատասխան են ստանդարտին։ Երբ դեղատուն եք այցելում, ձեզ հիմնականում չի անհանգստացնում այն փաստը, որ դեղերի արտադրության հիմքում դեղագործական ոլորտի կողմից կատարված ներդրումներն ու գիտությունն են։

Դուք վստահ եք, որ կարգավորող մարմինները ստուգել են  գիտականորեն հիմնավորված հետևություններն ու թույլատրել, որ դեղը վաճառվի, օգտագործվի պացիենտների կողմից ու, ի վերջո, բարելավի նրանց առողջական վիճակը։

Ինչպիսի՞ն պետք է լինի երկխոսությունը կարգավորող մարմինների ու գիտնականների հետ։

Երբեմն շատ բարդ է աշխատել մարդկանց ու կառույցների հետ, ովքեր դատողություններ են  անում գիտության մասին՝ հիմնվելով միմիայն այդ գիտության աղբյուրի վրա։ Երբեմն ենթադրություն է արվում, որ գիտությունը հավաստի չէ միայն այն պատճառով, որ ֆինանսավորված է ծխախոտային արդյունաբերության կողմից։

Ես հավատում եմ, որ պետք է նշաձողը մի փոքր ավելի բարձր դնել և վերլուծել ամենատարբեր աղբյուրներից եկող գիտությունը։ Կարգավորողներն ու գիտնականները պետք է գնան ու ստուգեն գիտությունը՝ իրենց թերահավատությունն արտահայտելուց առաջ ու փոխարեն։ Իր կողմից էլ արդյունաբերությունը պետք է թափանցիկ գործի։ Ես հավատում եմ, որ առաջ շարժվելու միակ տարբերակը սա է։ Այս ամենը մեզ վստահելու մասին չէ։ Այս ամենը մեր կողմից ստեղծված գիտությունը հաստատելու կամ հերքելու մասին է։ Ահա թե ինչի շուրջ պետք է խոսենք։ Փոխարենը շփոթում ենք ընկերության հանդեպ վստահությունը գիտության նկատմամբ վստահության հետ։

Ըստ ձեզ, ծխախոտային արդյունաբերության համար գոյություն ունի՞ միջոց ապացուցելու, որ  դուք անաչառ եք ու կատարում եք հիմնավոր հետազոտություններ, որոնք տալիս են հիմնավոր արդյունքներ:

Կարծում եմ, տարակուսելը միանգամայն նորմալ է։ Ամեն անգամ, երբ հայտնվում է մի արտադրանք, որը նախկինում չկար, մարդ արարածի առաջին ռեակցիան կասկածն է։ Պատճառն այն է, որ սկզբում նորույթն անհասկանալի է։ Հարցն այն է, որքան երկար է մարդը մնում կասկած ապրելու փուլում։ Չէ՞ որ երկարատև տարակուսանքը կարող է վախի վերածվել։ Իմ կարծիքով, կասկած ունենալը լավ բան է․ վատ է այդ կասկածելիս ոչինչ չանելը։ Հնարավո՞ր է ստուգել տեղեկատվությունը։ Հնարավո՞ր է տարբեր աղբյուրներից օգտվել։ Կարելի՞ է արդյոք ինքնուրույն ուսումնասիրել ու հասկանալ՝ տեղի՞ն է կասկածը, թե՞ ոչ։ Սա է առաջընթացի կարևոր քայլերից մեկը։

Արդյո՞ք նորարարությունները նույն կերպով են ընդունվում բոլոր մարդկանց կողմից։

Ամեն անգամ, որ խոսում ենք նորարարություններից, պետք է հիշել, որ կա նորարարության ընդունման արագություն։ Մի կողմից, բիզնեսը պետք է արագ գործի ու լինի նորարար։ Մյուս կողմից, նորարարությունն ըստ սահմանումի ինչ-որ մի նոր բան է, որը նախկինում գոյություն չի ունեցել։ Ու շատ մարդիկ կան, ովքեր ոչինչ չգիտեն այդ նորարարության մասին, չունեն բավարար գիտելիք ու փաստեր, չեն կարող արագ կարծիք կազմել։ Փոխարենը հեշտ է կարծիք կազմել փաստերի մասին, որոնք տարիներ շարունակ հայտնի են։   Այստեղ կարևոր է հիշել, որ օրեցօր ի հայտ են գալիս նոր փաստեր, կատարվում են նոր հետազոտություններ, որոնք կարող են փոխել մեր կարծիքը։ Փաստերը չեն փոխվում․ ի հայտ են գալիս նոր փաստեր։ Մենք ապրում ենք արագ փոփոխվող միջավայրում ու շրջապատված ենք տեղեկատվությամբ, որը կարող է դրդել, որ մենք կարծիք փոխենք այս կամ այն երևույթի վերաբերյալ։ Կարծիքն էլ տանում է մոտեցման ու քաղաքականության։ Տեսեք․ ինչ-որ կարգավորում կարող էր կատարելապես ծառայել մեզ  անցած դարի 70-80-ական թվականներին, բայց անարդյունավետ գտնվել նոր իրականության մեջ։ Կան մոտեցումներ ու կարգավորումներ, որոնք պետք է փոփոխվեն, քանի որ նոր փաստեր են ի հայտ եկել ու վավերացվել, և մենք պետք է համապատասխան գործենք։

Ո՞րն է առաջնորդների դերը նորարարությունների խթանման գործում։

Բիզնեսում գոյություն ունեն այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են լուսավոր գաղափարները սպանել ու հոգեբանական լարվածություն առաջացնել։ Նման մի արտահայտություն է «ես քեզ չեմ վստահում» արտահայտությունը։ Համաձայնեք, այն առաջընթացին առհասարակ չի նպաստում։ Ես կարող եմ ցանկացած նախագիծ տապալել, եթե չեմ վստահում դատողություններին։ Որպես ղեկավար, ի՞նչ կարող եմ անել ես, որպեսզի վավերացնեմ նախագծի հիմքում ընկած դատողությունները ու ստանամ ցանկալի արդյունք։ Որպես ընկերության ղեկավար, իմ աշխատանքն է կասկածի ու տարակուսանքի մթնոլորտում մնալու փոխարեն ինքս ինձ հարց տալ՝ «ի՞նչ կարող եմ անել ես այդ կասկածի հետ»։ Անհրաժեշտ է դուրս գալ կասկածի մթնոլորտից ու փորձել փարատել այն։

Արդյո՞ք քաղաքականություն մշակողներն ու կարգավորող մարմինները բավարար ուշադրություն են դարձնում փորձագիտական կարծիքին։

Ընդհանուր առմամբ, այո։ Հարցն այն է՝ որքան ժամանակ է անհրաժեշտ կարգավորողներին գործելու համար։ Ամենահեշտը «չգրված օրենքներին» վստահելն է։ Ավելի բարդ է փորձել պատասխանել այն հարցին՝ ինչպես կարելի է ստուգել՝ արդյոք այդ չգրված օրենքներն ու ակնհայտ ճշմարտություններն իսկապես ճիշտ են։ Պե՞տք է արդյոք փոխել քաղաքականությունը՝ հաշվի առնելով նոր փաստերը։ Եվ այս ամենը ժամանակ է պահանջում։ Կարծում եմ, Ֆիլիպ Մորրիսում բավականին շուրջ ջարքեր ենք գործադրում տարատեսակ կառույցների, կառավարական գործակալությունների հետ երկխոսություն ունենալու համար։ ՄԵնք երեքից ավել տարի ենք ծախսել ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության հետ երկխոսություն սկսելու համար։ Կան մարդիկ, ովքեր համարում են, որ գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում։ Բայց չէ՞ որ երկրորդ կողմին նույնպես ժամանակ է պետք, որ իր համար հանգիստ պայմաններում որոշումներ կայացնի՝ օրինակ, թույլ տա՞լ արտադրատեսակին շուկա մտնել, թե՞ ոչ։ Ի վերջո, այդ որոշումը իրենց երկրի քաղաքացիների համար են կայացնում։ Ես համոզված եմ, որ ցանկացած նորամուծությանը հարմարվելու համար ժամանակի կարիք ունենալը նորմալ երևույթ է։  Մարդու առաջին պատասխանը միշտ բացասական է լինում՝ «ես չգիտեմ՝ ինչ է սա, ես չեմ հավատում սրան, ես տարակուսանքներ ունեմ» և այլն։ Սա է մարդու բնույթը։

Ինչպե՞ս կարելի է օգնել մարդկանց փոփոխությունն ու նորամուծությունը ընդունել։

Առաջին հերթին պետք է հանդուրժողական ու պատրաստված լինել, փորձել օգնել դիմացինին, երբ նոր փաստեր ու երևույթներ է ընդունում ու կարծիք փոխում։ Բիզնես միջավայրում պատկերը նույնն է․ բիզնեսը վերափոխելու նախաձեռնություն հաճախ անվանում են «փոփոխության կառավարում»։ Սա գործընթաց է, երբ պետք է աշխատակիցներին նկարագրել՝ որն է նոր ուղղությունը, ուր ենք պատրաստվում գնալ, որոնք են առաջին քայլերը, որ անելու ենք։ Գործընթացը շատ նման է երեխայի առաջին քայլերն անելուն, երբ վստահություն ձևավորելով քայլ առ քայլ առաջ եք գնում, գիտակցում եք, որ աշխատելաոճը փոխելը նորմալ է։ Նոր փաստեր են ի հայտ եկել, և պետք է ընդունենք դրանք։ Հակառակ դեպքում դա կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Եթե գիտությունը գիտություն է՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից, ո՞րն է արդյունաբերության շահագրգռվածությունը վճարելու հետազոտությունների համար, որոնք, արդյունքից կախված, կարող են և խոչընդոտ դառնալ՝  բիզնես նպատակին հասնելու ճանապարհին։

Դա կախված է նրանից՝ ինչ ենք հասկանում «նպատակ» ասելով։ Եթե մեր նպատակն է վերջապես լուծել ծխելու խնդիրը՝ լավագույն նպատակը, որ կարելի է սահմանել, այդ դեպքում պետք է առաջ բերենք մի շարք վարկածներ՝ ինչպես մշակել արտադրանք, որը ծխողի համար ընդունելի կլինի՝ միևնույն ժամանակ զգալիորեն նվազեցնելով օրգանիզմի վրա վնասակար նյութերի ազդեցությունը։ Բնականաբար, սիգարետի խնդիրը լուծելու նպատակ սահմանելով մենք հաշվի ենք առնում նաև բիզնեսի կարիքները։ Ես հավատացած եմ, որ այրվող սիգարետը ավելի լավ այլընտրանքով փոխարինելը ամենատեղին նպատակն է, որ կարող ենք սահմանել։  Եվ այո, մենք ներդնում ենք գիտության մեջ, այո, մենք շահեր ունենք այստեղ։ Բայց չէ՞ որ այդ շահերը համընկնում են ծխողների շահերի հետ, քանի որ վերջիններիս նույնպես լուծումներ են պետք։ Իսկապես, չեմ կարծում, որ գիտության որակը գնահատելիս այն հանգամանքը, թե ում կողմից է այդ գիտությունը ֆինանսավորված, պետք է որոշիչ գործոն դառնա։ Մտածելակերպի հարց է․ կարելի է ցանկացած երկխոսություն կանգնացնել՝ առանց մտածելու, որ հնարավորություն եք բաց թողնում։ Համոզված եմ, որ գիտության «պատկանելիությունը» վիճարկելու փոխարեն շահառուները կարող են պարզապես ստուգել այդ գիտության արժանահավատությունը։ Այս դեպքում մենք կկարողանանք ծխելու խնդիրը շատ ավելի արագ լուծել։ Եվ ես հավատացած եմ, որ նույն խնդիրը առկա է նաև այլ ոլորտներում, երբ խոսքը գնում է բեկումնային նորարարության մասին, որը կարող է մարդկանց կյանքը որակապես փոխել։ Այսպիսով, սա վստահություն ձևավորելու երկկողմանի գործընթաց է։

Գործնական հրապարակում

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85