Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Շահութահարկի կանխավճարի տարբերակը կընտրվի ի օգուտ տնտեսվարողի
15/06/2020 18:08
Կիսվել

Շահութահարկի կանխավճարի տարբերակը կընտրվի ի օգուտ տնտեսվարողի

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված շահութահարկի կանխավճարների համակարգը վերանայող նախագիծը, որն ըստ էության հակաճգնաժամային նոր գործիք է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 15-ի արտահերթ նիստում:

Օրինագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Օրենսդրությամբ շահութահարկի կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կանոններով՝ հիմք է ընդունվում նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսը, իսկ եթե հարկ վճարողն ընտրել է շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը, ապա նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսը: Շահութահարկի կանխավճարների  կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը վերջնաժամկետով: Եվ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շահութահարկ վճարողների շուրջ 10 տոկոսն է, որ մինչև մարտի 20-ը որոշում է կայացրել օգտվելու շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով  հաշվարկման հնարավորությունից: Այսօր շուրջ 7650 հարկ վճարողներ պարտավոր են կատարել շահութահարկի կանխավճարներ, որոնցից միայն շուրջ 700-ն է օգտվել այս հնարավորությունից»,-ասաց Պողոսյանը:

Նախորդ տարի  որպես տնտեսապես ավելի ակտիվ և հետևաբար այլ հավասար պայմաններում ավելի մեծ շահույթ գեներացնող հարկային տարի, ըստ էության պարտադրում է, որ ընթացիկ տարում, որը աչքի չի ընկնում նույն տնտեսական ակտիվությամբ, հետևաբար նաև շահութաբերությամբ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ հիմք ընդունելով նախորդ տարվա համեմատաբար մեծ շահութահարկի գումարները: Փոխնախարարը նկատեց այս պահանջի կատարումը կարող է հանգեցնել և հանգեցնում է տնտեսավարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրներ: Այս նախաձեռնությամբ առաջարկվում է լուծել այս խնդիրը: Այսպիսով սահմանվում է, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի կամ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Վերացվում է կանխավճարների որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Սա ոչ թե ժամանակավոր միջոցառում է, այլ ըստ էության միջոցառում է՝միտված ապագային՝ ունենալու ավելի նպաստավոր հարկային միջավայր:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 94 կողմ ձայն:

Նախագիծը կքննարկվի հրատապության ռեժիմով: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Աննա Գրիգորյան

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85