Ֆինանսական

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 95.75+3.60 WTI - 89.12+6.29
COMEX:  GOLD - 4770.00-1.80 SILVER - 82.37+0.77
COMEX:  PLATINUM - 2075.90-3.07
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.89+0.20 EUR/GBP - 1.1762+0.01
FOREX:  EUR/USD - 1.1762+0.01 GBP/USD - 1.3509-0.04
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58824.89+0.60 TOPIX - 3777.02+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 26361.07+0.77 SSEC - 4082.13+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
20/04/2026  CBA:  USD - 372.85-0.49 GBP - 503.98-0.96
20/04/2026  CBA:  EURO - 438.88-1.47
20/04/2026  CBA:  GOLD - 58385-76 SILVER - 950.84-1.25
2020թ. հունվար-հունիսին ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 47.82%-ով
24/07/2020 17:09
Կիսվել

2020թ. հունվար-հունիսին ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 47.82%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2020թ. հունվար-հունիս ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 6.89 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 199.29%-ով կամ 4.59 մլրդ դրամով։

ՎԵՈՆ Արմենիան (Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 15-րդ հորիզոնականը։ 2020թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 4.25 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 36.52%-ով կամ 1.14 մլրդ դրամով։

17-րդ հորիզոնականում Յուքոմն (Ucom) է: Ընկերությունը մուծել է 3.92 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 18.67%-ով կամ 0.9 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 113-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 0.81 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 61.66%-ով կամ 0.31 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 15.86 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.13 մլրդ դրամով կամ 47.82%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3.22%-ը։ 2019թ.-ի համանման ցուցանիշը 2.10% էր։

20/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.85
-0.49
Եվրո (EUR)
438.88
-1.47
Ռուբլի (RUR)
4.9588
+0.0651
Լարի (GEL)
138.62
-0.22
58385
-76
Արծաթ
950.84
-1.25