Սահմանվել է այն անձանց շրջանակը, որոնք ՀՀ ժամանելիս կարող են ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից
Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ինքնամեկուսացման պարտադիր պահանջում պարետի որոշամբ փոփոխություն է կատարվել։
Սահմանվել է այն մարդկանց ցանկը, որոնք կարող են Հայաստան ժամանելիս ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից:
Ահա նրանք.
- պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,
- դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց
ընտանիքի անդամները, - առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,
- պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ
մատուցելու նպատակով ժամանողները, - այլ բացառիկ հիմքերով՝ պարետի թույլտվության հիման վրա:
Նշված դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն:
Բացառություն սահմանող կետով սահմանված անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նշված անձանց
լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են
ինքնամեկուսացումից անհապաղ ազատման:
Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում: