Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏՄՊՊՀ ՆԻՍՏ – ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՈՐՈՇ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
27/05/2010 21:46
Կիսվել

ՏՄՊՊՀ ՆԻՍՏ – ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՈՐՈՇ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:

Հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության նկատմամբ` ձկան պահածոների արտադրության և իրացման ոլորտում հնարավոր անբարեխիղճ մրցակցության երևույթների վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ, Հանձնաժողովը կարճել է «ՄԱՊ» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարույթը: «ՄԱՊ»-ը դիմել էր Հանձնաժողով, հայտնելով, որ սահմանված կարգով ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում որպես ապրանքային նշան գրանցել է կոնյակի ապակյա շիշ և 2006 թվականից դրանցով արտադրում և իրացնում է «ՄԱԿԱՐ» տեսակի կոնյակը: Դիմումում նշվել էր նաև, որ «Ավշարի գինու գործարան» ընկերությունն, առանց իրենց ընկերության թույլտվության, վերը նշված շշերի օգտագործմամբ արտադրում, իրացնում և արտահանում է կոնյակ, խախտելով իրենց` որպես ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքը:

Հարուցված վարույթի ընթացքում, Հանձնաժողովի նախաձեռնությամբ, «ՄԱՊ»-ի և «Ավշարի գինու գործարանի» ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են հանդիպումներ, քննարկումներ, որոնց արդյուքում միևնույն (կոնյակի) շուկայում գործող ընկերությունները որոշել են շուկայում գործունեությունը շարունակել համագործակցության ճանապարհով: Արդյունքում` մայիսի 26-ին Հանձնաժողով ուղղված գրությամբ «ՄԱՊ»-ը հրաժարվել է իր սկզբնական դիմումից և խնդրել կարճել վարույթը: Քննարկելով վարույթի նյութերը, Հանձնաժողովը, գտավ, որ վարույթը ենթակա է կարճման:

«Նահապետ և Կ» ընկերության դիմումների հիման վրա հարուցված 2 վարույթներից մեկը Հանձնաժողովն այսօր դադարեցրել է, մյուսը` կարճել: Դիմումներից մեկով Հայաստանում ֆրանսիական «Սավերգլասս» ընկերության արտոնագրային հավատարմատար «Նահապետ և Կ.» ընկերությունը դիմել էր Հանձնաժողով, խնդրելով ձեռնարկել «ՄԱՊ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության վարքագիծը վերացնելու միջոցներ: Դիմումում նշվել է, որ «Սավերգլասսը», լինելով հեղուկների, խմիչքների բարձրորակ շշերի խոշորագույն արտադրող և հանդիսանալով այդ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը, ստեղծել և արտադրում է շշերի մի քանի տեսակ, որոնք որպես մտավոր սեփականության օբյեկտ գրանցվել և իրավական պաշտպանություն են ստացել Ֆրանսիայում և Եվրամիության մի շարք երկրներում: Նշել է, որ «ՄԱՊ»-ը «Սավերգլասսից» գնել է կոնյակի մի քանի տեսակի շշեր, իսկ հետագայում ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում իր անունով գրանցել դրանք: Խնդրել են պարտավորեցնել «ՄԱՊ»-ին` դադարեցնել անբարեխիղճ մրցակցության վարքագիծը և հրաժարվել «Սավերգլասսին» պատկանող` շփոթության աստիճանի նման շշերի ապրանքային նշանների գրանցումներից:

Ուսումնասիրելով, վարույթի արդյունքները, Հանձնաժողովը դադարեցրեց այն, քանի որ Հանձնաժողովը չունի որևէ տնտեսվարող սուբյեկտի իր անունով գրանցված ապրանքային նշաններից հրաժարվելուն պարտավորեցնելու լիազորություններ:

Մյուս դիմումով, «Շոկոլադեֆաբրիկեն Լինդտ ընդ Սփրունգլի Էյ Ջի» ընկերության լիազոր ներկայացուցիչ «Նահապետ և Կ.» ընկերությունը հայտնել էր, որ Երևանի որոշ առևտրի կետերում իրացվում է «Լինդ Լինդոր» անվանումով շոկոլադների հավաքածու, որի տուփը մակնշված է շվեյցարական ընկերությանը պատկանող ապրանքային նշաններով և հնարավոր է`անբարեխիղճ մրցակցության դրսևորում են: Ավելի ուշ, ընկերությունը դարձյալ դիմել է Հանձնաժողով` խնդրելով կարճել վարույթը: Վարույթը կարճվել է, սակայն ուսումնասիրությունը շարունակվում է. Հանձնաժողովը դիմել է Երևան քաղաքի առևտրի մի շարք օբյեկտների` պահանջելով տեղեկատվություն ներկայացնել նշված ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրների վերաբերյալ: Ստացվելիք արդյունքները կվերլուծվեն և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Հանձնաժողովն այսօր խոշոր ցանցային առևտրի կետերից պահանջել է լայն սպառման մի շարք ապրանքների իրացման գների վերաբերյալ տվյալներ` ուսումնասիրության նպատակով: Գնային պատկերը Հանձնաժողովին հետաքրքրել է 2009թ հունվարի 1-ից մինչև այս տարվա մայիսի 1-ի դրությամբ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2