Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ֆինանսների նախարարություն. 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 113 մլն դրամ
12/08/2020 16:08
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 113 մլն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունում ընդհանուր առմամբ իրականացված օպտիմալացման աշխատանքների արդյունքում 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 113 մլն 787,600 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի մասով. Oպտիմալացման աշխատանքների արդյունքում, 2018 թվականին ազատվել են Տիգրան ՄԵծ 4 և Մազմանյան 3 հասցեներով տարածքները ընդ որում՝ Տիգրան Մեծ 4 հասցեի շենքի ազատման արդյունքում տնտեսվելու է 2019թ. պետ. բյուջեով նախատեսվելիք մոտ 103,600,000 ՀՀ դրամ վարձակալության վճարը և 15,600,000 ՀՀ դրամ Ոստիկանության կողմից շենքի պահպանության ծառայության վճարը:

Ավտոմեքենաների կրճատման մասով. 2018թ.-ին նախարարության հաշվեկշռում հաշվառված 17 ավտոմեքենաներից 6-ը կրճատվել են՝ 3-ը օտարվել են, իսկ մյուս 3-ը ՀՀ կառավարության 20.12.2018թ.-ի N 1507-Ա որոշման համաձայն հատկացվել են ՀՀ Սահմանադրական դատարանին:

ՀՀ ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ պետական հիմնարկի գործունեության դադարեցումից հետո հիմնարկի 3 ավտոմեքենաները փոխանցվել են Նախարարությանը (Նախարարության ավտոմեքենաների քանակը դարձել է 14):

Վարչապետի 2019 թվականի փետրվարի 19-ի հանձնարարականի կատարման նպատակով, Ֆինանսների նախարարության 14 ավտոմեքենաներից 10–ի օտարման նպատակով պետական գույքի կառավարման կոմիտե էր ներկայացվել համապատասխան տվյալներ: Այս 10 ավտոմեքենաներից 7-ը ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 893-Ա որոշման համաձայն, հետ են վերցվել և ամրացվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Օտարման ներկայացված մյուս 3 ավտոմեքենաներն ի պահ հանձնվել են պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ներկայումս շահագործվում են 4 ավտոմեքենաներ, որոնցից 1-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի ծառայողական կարիքների համար, իսկ 3-ը որպես հերթապահ ավտոմեքենա:

Փաստացի 2018-2019թ․-ին ավտոմեքենաների թիվը կրճատվել է 13-ով, արդյունքում առաջացել է դրանց տարեկան պահպանման ծախսերի տնտեսում 15,600,000 ՀՀ դրամի չափով։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32