Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն
23/09/2020 15:13
Կիսվել

Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը դեսպանատան նոր շենքի մուտքի մոտ դիմավորելով նախագահ Սարգսյանին՝ նշել է, որ Հայաստանի նախագահն իրենց առաջին հյուրն է: «Դուք մեր նոր դեսպանատան առաջին և ամենապատվավոր հյուրն եք: Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ: Մենք հիշում ենք, որ Դուք արդեն երրորդ անգամ, ազգային տոնին ընդառաջ, այցելում եք մեզ՝ անձամբ շնորհավորելու: Սա Ձեր կողմից մեր երկրի նկատմամբ ուշադրության դրսևորում է, ինչը համարում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից բարեկամական վերաբերմունք: Մեր երկրների հարաբերություններն ունեն հին ավանդույթներ ու խոր արմատներ և հիմք են ծառայում մեր ներկայիս գործընկերային հարաբերությունների համար»,-ասել է դեսպան Էրլունը: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույնները:

Նախագահ Սարգսյանը դեսպանին, դեսպանության աշխատակիցներին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է առաջիկա ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ և իր լավագույն մաղթանքները փոխանցել նախագահ Սի Ծինփինին:

«Համաձայն եմ, որ մեր այսօրը միշտ որոշվում է անցյալով և ապագայով: Միշտ նայում ենք հետ՝ տեսնելու, թե որտեղից ենք գալիս, և կարևոր է իմանալ նաև, թե ուր ենք գնում և ում հետ ենք ցանկանում անցնել այս ճանապարհը: Մեզ միավորում է ապագան, իսկ մարդկության ապագան նոր տեխնոլոգիաներն են: Հայաստանը կարող է այս ոլորտում համագործակցել Չինաստանի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ուրախ կլինեմ, եթե կարողանամ իմ փոքր ներդրումն ունենալ նոր տեխնոլոգիաների ոլորտում հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկար տարիների արդյունավետ աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Դրա փայլուն օրինակը նա համարել է դեսպանատան նոր շենքի կառուցումը: «Կարծում եմ՝ Չինաստանը կարող է հպարտ լինել այսպիսի ներկայությամբ: Եվ մենք էլ սա դիտարկում ենք որպես Չինաստանի կողմից հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու և խորացնելու հայտ: Չնայած իրենց տարբեր չափերին՝ Հայաստանն ու Չինաստանն ունեն շատ մեծ ընդհանրություններ. երկուսն էլ ինչ-որ իմաստով համաշխարհային ազգեր են»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը երկու երկրների միջև համագործակցության համար հեռանկարային է համարել ոչ միայն տեխնոլոգիաների, այլև մի շարք այլ ոլորտներ՝ սննդի անվտանգության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների ոլորտներից մինչև կրթություն և մշակույթ: «Ապագա աշխարհի բոլոր ոլորտները հագեցած են լինելու նոր տեխնոլոգիաներով: Մեր երկրները համատեղ գիտական, գիտահետազոտական համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նաև շրջել է նորակառույց դեսպանատանը:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39