Միայնակ չթողնենք մեր մեծերին. «Հայկական Կարիտաս»-ը հայտարարում է տարեցների միամսյակ
Ողջ աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օր: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն արդեն երկրորդ տարին է, ինչ հայտարարում է Տարեցների միամսյակ՝ մարտահրավեր նետելով բոլոր հոգատար և սոցիալապես պատասխանատու կազմակերպություններին և անհատներին՝ իրենց երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը։ Այս արշավի նպատակն է նպաստել միայնակ տարեցների կենսակերպի որակի բարձրացմանը՝ Գյումրի, Վանաձոր, Գավառ և Արտաշատ քաղաքներում՝ տրամադրելով սոցիալական աջակցություն, տնային խնամք և բուժօգնություն։
Միևնույն ժամանակ, սա լավ առիթ է անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը՝ ավելի բարեկեցիկ դարձնելով այն մարդկանց կյանքը, ովքեր հանգամանքների բերումով առավել շատ ունեն բոլորիս ուշադրության և ջերմության կարիքը՝ հատկապես համավարակի շրջանում։
Ս/թ հոկտեմբերի 1 մինչև 31-ը ներառյալ ՀՀ-ում և արտերկրում գործող ընկերությունները նույնպես կարող են միանալ այս ամենաբարի արշավին՝ արժանանալով «Տատիկ-Պապիկ արշավի բարեկամ» կոչմանը։ Մանրամասների համար այցելեք www.caritas.am կայք։
Չմոռանաք նաև ուղարկել նաև TATIK կամ PAPIK բառը 7733 կարճ համարին։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից, և 25 տարիեների ընթացքում բարեսիրական գործունեությունն է ծավալում հետեւելով իր առաքելությանը: Մինչ օրս «Հայկական Կարիտաս»-ը տրամադրել է անմիջական աջակցություն տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի 4 մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում՝ կենտրոնացնելով իր ջանքերը երեխաների, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության եւ խնամքի, համայնքային զարգացման, կրթական պայմանների բարելավման, խոցելի խմբերի առողջության պահպանման, ինչպես նաև՝ կայուն վերաինտեգրման միջոցառումներ վերադարձողների համար, տրամադրում մարդասիրական օգնություն եւ նվազեցնում աղետների ռիսկերը՝ տարբեր միջոցառումների իրականացմամբ