
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «50 plus» անվանմամբ նոր շարժում է սկսում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հոկտեմբերի 21-ից սկսում է նոր շարժում՝ «50 plus» անվանմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասուլիսին հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Այն նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում: Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և դրամական հոսքերի մշտական գալուն՝ Հայաստան ու Արցախ»,- ասաց Արշամյանը։
Նա հավելեց, որ շարժումը հախուռն կերպով սկսվել է Սփյուռքի համայնքներում, երբ քաղաքացիները պահանջել են ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն, այլև՝ գրանցվելով հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերեն: