ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ
2020թ․ հոկտեմբերի 29-ին հաջողությամբ փակվեց «ԹԻՄ» ՍՊԸ- ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։
Շուրջ կես տարի տևած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը։
Ինչպես նշեց Հայկ Եսայանը գործարքի կնքումից անմիջապես հետո․ «Մենք «Թիմ» ՍՊԸ-ում մեր անձնական պատասխանատվություն ենք զգում օգնելու մեր երկրին այս դժվարին ժամանակահատվածում: «Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»։