Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով
24/11/2020 11:19
Կիսվել

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Հայաստանի համախառն ներքին արդյունքը, 2020-ի երրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, կազմել է  1 տրլն 744 մլրդ 942.4 մլն դրամ (ընթացիկ գներով), որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 9.1%-ով, իսկ 2020-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել  38.6%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ  1 212 ԱՄՆ դոլար։

2020-ի երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ՝ 17.1% բաժինն ունեցել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ճյուղը՝ նախորդ եռամսյակի 10.8%-ի դիմաց։ Երկրորդ ամենամեծ բաժինն ունեցել է մշակող արդյունաբերության ճյուղը՝ 12% (2020-ի երկրորդ եռամսյակում՝ 12.6%), երրորդը՝  մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտն է՝ 10.7% (10.8%), որին հաջորդում են շինարարության ճյուղը՝ 7.3% (4.8%), անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 6.8% (6.7)։ Իսկ ֆինանսական և ապահովագրական գործունեության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2020-ի երրորդ եռամսյակում կազմել է 6%, նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 7.8%։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6