Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
«Զինվորների ապահովագրության հիմնադրամն» արդեն 104 ընտանիքի տրամադրել է հատուցում
24/11/2020 13:58
Կիսվել

«Զինվորների ապահովագրության հիմնադրամն» արդեն 104 ընտանիքի տրամադրել է հատուցում

«Զինվորների ապահովագրության հիմնադրամը» պատերազմից հետո արդեն 104 շահառուի տրամադրել է հատուցում: Նրանք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներն են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 24-ին ևս նախատեսված է հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կլինեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ: Ապագայի համար պլանավորվում է, որ յուրաքանչյուր շաբաթ հիմնադրամը կկատարի մի քանի տասնյակ հատուցում: Հիմնադրամի շահառուներն են զոհվածի կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինները և երեխաները:

«Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները և ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում: Ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել  համապատասխան փաստաթղթային փաթեթ: Դրա համար այս պահին ներգրավված են մարզպետարանները և Երևանում՝ վարչական շրջանները, որպեսզի փաստաղթերը պատրաստելու գործին աջակցեն»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը: Այնտեղ գործի մեջ ներգրավված աշխատակիցները վերապատրաստված են: Փաստաղթերի պատրաստման ամբողջ գործընթացն իրականացվում է անվճար: Եթե ընտանիքը չդիմի տեղական ինքնակառավարման մարմնին, ապա այդ մարմինը կգտնի այդ ընտանիքին: Վարուժան Ավետիքյանն ընդգծեց, որ ժամկետային սահմանափակում չկա: Երբ էլ լինի, քանի տարի անց էլ լինի, այդ իրավունքը պահպանվում է: Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ ծնողները Հայաստանում չեն և կարողանում են հիմնադրամին դիմել երեք տարի հետո: Միևնույն է, նրանց իրավունքը պահպանվում է: Վարուժան Ավետիքյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ որևէ շահառու դուրս չմնա:

Այս պահին հիմնադրամը հատուցում է տրամադրում միայն զոհվածների ընտանիքներին, թեպետ, որպես շահառու դիտարկում է նաև հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին: Երկրորդ խմբի դեպքում որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Վիրավորված զինծառայողը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որոշակի վերականգնում պետք է տեղի ունենա, այնուհետև համապատասխան փորձաքննությունից հետո տրվում է հաշմանդամության կարգ: Այդ կարգը ստանալուց հետո արդեն տվյալ զինծառայողն է դառնում հիմնադրամի շահառուն:

«Այս գործընթացը մեկ օրում կամ մեկ շաբաթում տեղի չի ունենում, սակայն, այո, առաջիկայում մենք կունենանք նաև հաշմանդամություն ունեցող շահառուներ»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Շահառուներին հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունը և՛ միանվագ դրամական օգնություն է, և՛ շարունակական: Զոհված, առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 10 մլն դրամի ֆինանական հատուցում: Այնուհետև 20 տարի շարունակ յուրաքաչյուր ամիս վճարվում է 200-300 հազար դրամ: Գումարի տաբերությունը պայմանավորված է տվյալ զինվորականի ունեցած աստիճանով: Մյուս դեպքերում հաշմանդամություն ունեցող շահառուի գումարը կիսվում է, միանվագ օգնությունը կլինի 5 մլն դրամ, ամսական գումարը կկազմի 100-200 հազար դրամ: Եթե տվյալ զինծառայողն ունեցել է 3 և ավելի երեխա, ապա հիմնադրամը լրացուցիչ կվճարի 100 հազար դրամ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83