
Տեսչական մարմինը 9 դեպքով հաշվարկել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել 5 գործ (815.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք):
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.954.880 ՀՀ դրամ:
Նախկինում արձանագրված 3 դեպքով էլ հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։