Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վիվա-ՄՏՍ․ Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»
25/12/2020 20:21
Կիսվել

Վիվա-ՄՏՍ․ Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2019 թվականի վերջում հիմնադրված «Խելացի լուծումների կենտրոնը» ընդլայնում է իր գործունեությունը:

«Մենք այսօր տեսնում ենք, որ կարողությունները եռապատկվել են։ Բովանդակային առումով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՏՀՏ գործատուների միության համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի իրագործվել է շատ կարևոր՝ Կիբեռանվտանգության կրթական ծրագիրը, որը, կորոնավիրուսով պայմանավորված իրականացվեց օնլայն եղանակով: Կարծում եմ, որ այդպիսի առաջադեմ ծրագրերը պետք է նաև Պոլիտեխնիկական համալսարանի որակյալ ծրագրերի հետ, կարողանանք ճիշտ ինտեգրել։ Այս տարի լավ նորություն ունենք՝ Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների զգալի աճ կա և տեսնում ենք, որ հասարակության ավելի լայն շերտեր են գիտակցում ինժեներական կրթության կարևորությունը: Ցանկանում եմ քաջալերել նրանց և հորդորել՝ գալ դեպի բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաերության ոլորտ՝ իրենց գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի հզորացմանը», – ասել է նախարար Հակոբ Արշակյանը:

«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված վեց լաբորատորիա: Այս տարվա համար նախատեսված էին վերապատրաստման, դասախոսների վերաորակավորման և մասնագիտական պատրաստման տարբեր դասընթացներ: Չնայած COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպվեց «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի դասախոսների վերապատրաստում: ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվում է «Կիբերանվտանգություն» դասընթացը Երևանի, Արցախի և մարզերի 150 մասնագետի համար: 2021-ին ևս նախատեսում ենք գործունեության ընդլայնում՝ դասավանդվող առարկաների,  լաբորատորիաների ավելացում: Ծրագրում ենք ստեղծել համատեղ աշխատանքային միջավայր (coworking space)՝ նախատեսված ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափերի համար»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

«Խելացի լուծումների կենտրոնն ստեղծվեց Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ընդամենը մեկ տարի առաջ և չնայած 2020 թվականին առաջացած դժվարություններին՝ կենտրոնն արդեն ունի տեխնիկապես հագեցած վեց լաբորատորիա: Այս կենտրոնն ունի մեծ ներուժ՝ բարձրագույն կրթական հաստատությունների, պետության ու մասնավոր հատվածի միջև հուսալի կամուրջ ապահովելու առումով: Լիահույս եմ, որ գալիք 2021 թվականի ընթացքում Խելացի լուծումների կենտրոնը հանդես կգա նոր ձեռքբերումներով ու կընդլայնի իր կրթական կարևոր դերակատարությունը մեր երկրում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խելացի լուծումների կենտրոնը» կարևոր հարթակ է՝ գործատու-ԲՈՒՀ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու և նոր ստարտափեր ձևավորելու համար: Օրվա առաջին կեսը ՀԱՊՀ-ի ուսանողները կանցկացնեն իրենց դասերը կենտրոնում, որից հետո կկազմակերպվեն մասնագիտական տարբեր դասընթացներ և տեխնոլոգիական միջոցառումներ:

Կենտրոնում առկա լաբորատորիաներն ունեն հետևյալ ուղղվածությունը՝

  • Կիբերանվտանգություն
  • Միկրոէլեկտրոնիկա
  • ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ
  • Արհեստական բանականություն
  • Իրերի համացանց
  • Ձեռներեցություն

Կենտրոնը ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ օրինակ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12