Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՎՏԲ-Հայաստան Բանկ. նոր հնարավորություն Հայաստանում՝ հաշվի քաղվածք՝ բանկի կայքի միջոցով
28/12/2020 11:10
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկ. նոր հնարավորություն Հայաստանում՝ հաշվի քաղվածք՝ բանկի կայքի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է հաճախորդներին նոր հնարավորություն՝ ստանալ իրենց քաղվածքները Բանկի կայքի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է իր հաճախորդներին քաղվածքներ ստանալու նոր արագ և հարմար եղանակ՝ Բանկի կայքում անձնական էջի միջոցով:  Քաղվածքների ստացման նոր տարբերակի գլխավոր առավելություններն են՝ քաղվածքի հասանելիություն հաճախորդին հարմար ցանկացած պահին՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով, օգտագործման պարզությունը և անվտանգությունը:

Բանկի կայքում իր քաղվածքների դիտման համար հաճախորդը  պետք է նախապես  ընտրի Բանկի հետ  հաղորդակցման «Առցանց հարթակով» եղանակը և գրանցվի  Բանկի կայքի «Քաղվածքներ» բաժնում՝ ավտոմատ կերպով ստանալով անսահմանափակ հասանելիություն իր ամսական քաղվածքներին:

Բանկի կայքի անձնական էջում քաղվածքները հուսալի պաշտպանված են, քանի որ գրանցվելիս կիրառվում է SMS հաղորդագրությամբ հաստատման մեխանիզմը, ինչից հետո կիրառվում է անձնական էջի գաղտնաբառ, որը հասանելի է միայն հաճախորդին:

Նոր հնարավորության շնորհիվ հաճախորդը, անկախ իր գտնվելու վայրից, կարող է ունենալ  ակնթարթային հասանելիություն իր ամսական քաղվածքներին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր պրոդուկտներով և ծառայություններով: Հարմարավետությունը կայանում է ոչ միայն միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, այլ նաև տեղեկատվության հետագա պահպանման մեջ․քաղվածքները տրամադրվում են  PDF ձևաչափով, և հաճախորդները ունեն ոչ միայն դրանք դիտելու հնարավորություն, այլ նաև կարող են ներբեռնել, պահպանել կամ ուղարկել իրենց էլեկտրոնային փոստի հասցեին:

Բանկը նշված հնարավորությունն ընձեռում է ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդներին, ինչի համար անհրաժեշտ է դիմել Բանկ և փոփոխել Բանկի հետ հաղորդակցման եղանակը:

Անձնական էջի գրանցման և հետագա կիրառման ուղեցույցը կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://www.vtb.am/other_file/Ughecuyc%20Site_new%20communication.pdf, ինչպես նաև զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58