ՊԵԿ. հունվարի 20-ին կկայանա հանդիպում հարկ վճարողների հետ
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը, 2021 թվական հունվարի 20-ից նախաձեռնում է հանդիպումներ հարկ վճարողների հետ` տարբեր ոլորտներում առկա հարկային և մաքսային խնդիրները քննարկելու համար:
Հանդիպումների ընթացքում քննարկումներն առավել առարկայական դարձնելու նպատակով ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել՝ khv@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Հանդիպումների մեկնարկման հստակ ժամանակացույցի մասին կտեղեկացվի լրացուցիչ: