Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԲՈՆՈՒՍՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ BEELINE ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ
17/09/2010 14:56
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԲՈՆՈՒՍՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ BEELINE ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) իր բջջային կապի բաժանորդներին առաջարկում է հավաքել բոնուսային միավորներ “Beeline Bonus” ծրագրի շրջանակում: Ֆիզիկական անձ հանդիսացող բջջային կապի բաժանորդները կուտակված միավորները կարող են փոխանակել գեղեցիկ համարներով (ոսկի, արծաթ կամ բրոնզ), կամ Beeline ցանցի ներսում անվճար րոպեներով և կարճ հաղորդագրություններով:

“Այս նախաձեռնությունը նպատակ ունի ցույց տալու, թե որքան է ընկերությունը կարևորում հաճախորդների վստահությունը, որը նրանք ցուցաբերեցին` ընտրելով  Beeline որպես իրենց կապի օպերատոր: Մենք հետագայում նույնպես կառաջարկենք որակի բարձացմանը և ծառայությունների շրջանակի ընդլայմանն ուղղված ծրագրեր, որոնք հասանելի կլինեն մեր բոլոր բաժանորդների համար”,- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բոնուսային միավորներ գործում են անժամկետ: Կանխավճարային համակարգի բաժանորդներին դրանք տրամադրվում են օրվա ընթացքում հիմնական հաշվեկշռից ձայնային ծառայությունների և SMS ծախսերի համար: Հետվճարային համակարգի բաժանորդները բոնուսային միավորներ ստանում են յուրաքանչյուր ամսվա սկզբում կախված այն բանից, թե որքան է նախորդ ամսվա ընթացքում  բաժանորդը ծախսել ձայնային և SMS ծառայություններից  օգտվելու համար:

Կանխավճարային համակարգի բաժանորդը ստանում է 5 միավոր, եթե նա օրվա ընթացքում ծախսում է 50 դրամ ձայնային կամ SMS ծառայություններից օգտվելու համար: Օրվա ընթացքում միավորների առավելագույն քանակը 20 է:

“Beeline Bonus ”  ծրագրին մասնակցելու համար կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է գրանցվեն համակարգում` զանգահարելով  *777# կարճ համարին: Հետվճարային համակարգի բաժանորդները ծրագրում գրանցվելու համար պետք է զանգահարեն 0674777 համարին: Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչ այդ մասնակցել են “Beeline Bonus ” ծրագրին ավտոմատ գրանցվում են նոր ծրագրում` ստանալով նվեր 100 միավոր:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52