Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ` համագործակցություն փաստաթղթային բիզնեսի շրջանակներում
22/02/2021 17:48
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ` համագործակցություն փաստաթղթային բիզնեսի շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունն ունի մի քանի տարվա պատմություն: Ընկերությունն ակտիվ սպասարկվում է Բանկում 2017թ-ից․ հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում, մասնավորապես՝ իրականացնում է միջբանկային փոխանցումներ, փոխարկման անկանխիկ գործարքներ, վճարումներ պետ․բյուջե: Իսկ 2020թ․-ից սկսած՝ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ փաստաթղթային բիզնեսի շրջանակներում․ Բանկը պարբերաբար, ելնելով ընկերության պահանջներից, տրամադրում է «Ֆոտոն» ՍՊԸ-ին բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև  արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք:

Զբաղեցնելով առաջատար դիրքեր կահույքի արտադրության և սննդամթերքի մեծածախ վաճառքի շուկաներում՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն ակտիվորեն մասնակցում է ինչպես կահույքի և կահույքային պարագաների (հիմնականում գրասենյակային կահույքի) արտադրության և մատակարարման, այնպես էլ պարենային ապրանքների  գնման և մատակարարման (հիմնականում մանկապարտեզներին) տենդերներին:

«Ֆոտոն» ՍՊԸ-ի ֆինանսավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական և հնարավորություն է ընձեռում զարգանալ, կնքել խոշոր պայմանագրեր, պահպանել սեփական միջոցներն ու ակտիվները, արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական մուտքերը և ընդլայնել մրցակցային առավելությունները:

Կանգ չառնելով ձեռք բերված հաջողությունների վրա՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն նախատեսում է ապագայում ավելի զարգացնել իր բիզնեսը՝  ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի սպառողական շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի վարկավորումն ու սպասարկումը, յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով վերջինիս բիզնեսի գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը՝ պայմանագրերի ապահովման ձև է, որով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Ֆինանսավորման այս գործիքը լավագույնն է և ամենաարդյունավետը կապալառու/մատակարար ընկերությունների համար, որոնք կնքում են մատակարարման խոշոր պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ պատրաստվում են մասնակցել պետական գնումների և ​​տենդերների: Բանկային երաշխիքն, իր հերթին, հանդիսանում  է հաճախորդ-պրինցիպալի բիզնեսի դրական գնահատման գրավական, քանի որ երաշխիք տրամադրելիս՝ Բանկը մանրակրկիտ ստուգում է հաճախորդին: Այդ իսկ պատճառով բանկային երաշխիքը հանդես է գալիս որպես ընկերության ֆինանսական կայունության, պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝

https://www.vtb.am/am/financial/financial-tools, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52