Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0.2% ԳՆԱՆԿՈՒՄ
30/09/2010 12:19
Կիսվել

ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0.2% ԳՆԱՆԿՈՒՄ

2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 0.9% նվազման արդյունք է: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.7%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` 2010թ. սեպտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.7%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.1%, ծառայությունների սակագներինը՝ 104.4%:

2010թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.2 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.3%): 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 111.6%, ոչ պարենային ապրանքներինը` 106.1%, ծառայությունների սակագներինը`105.2%, իսկ հունվար-սեպտեմբերին 2009թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 107.8%, 107.0, 111.1 և 107.5%:

2010թ. սեպտեմբերին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 131.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 129.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 124.3%, ծառայությունների սակագներինը՝ 140.2%:

Հանրապետության դիտարկվող 7 քաղաքներում 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գները նվազել են 0.5-0.1%-ով, իսկ 4-ում գրանցվել է 0.1-0.3% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.3%-ով:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14