
ՌԴ ՊՆ. Արցախում ռուս խաղաղպահների համար կառուցվել է իններորդ ավանը
Արցախում` Ասկերանում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման կենսապայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում կառուցվել է հերթական 60 անձի համար նախատեսված բլոկ-մոդուլային ավանը:
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, այն իններորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար:
Բլոկ-մոդուլային ավանները համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով: