Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Կասպերսկի. Google Chrome-ում ևս մեկ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել
23/03/2021 11:54
Կիսվել

Կասպերսկի. Google Chrome-ում ևս մեկ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Google Chrome բրաուզերը պետք է շտապ թարմացնել լուրջ խոցելիությունը փակելու համար։ Բրաուզերի վերջին շտապ պատչը դուրս է եկել ընդամենը մեկ ամիս առաջ, սակայն այժմ դրա թարմացման պատճառը շատ ծանրակշիռ է. CVE-2021-21193 խոցելիությունից արդեն ակտիվորեն օգտվում են չարագործները, հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը:

«Google-ը մարտի 12-ին թողարկել է Chrome-ի 89.0.4389.90 համարի կայուն տարբերակը՝ վերացնելով հինգ խոցելիություն, այդ թվում՝ երեք վտանգավոր։ Դրանցից մեկը՝ CVE-2021-21193-ն, արժանի է հատուկ ուշադրության։ Խոսքը Blink-ի՝ Google Chrome բրաուզերի շարժակի խոցելիության մասին է, որը հենց պատասխանատու է HTML-կոդը ձեզ համար սովորական գունեղ և արագ արձագանքող վեբ-էջերի փոխակերպման համար»,- նշում են ընկերության փորձագետները։ Խոցելիությունը վերաբերում է use-after-free-ի տեսակին, այսինքն, Blink-ում սխալ է իրականացվում հիշողության բջիջների ազատումը: Սովորաբար use-after-free տիպի գրոհները հղի են տվյալների վնասմամբ և կամայական կոդի կատարմամբ: Թե կոնկրետ այս դեպքում ինչի է հանգեցնում խոցելիությունը, դեռ հայտնի չէ. Google-ը սովորաբար լրացուցիչ տեղեկություններ է հրապարակում այն բանից հետո, երբ օգտատերերի մեծ մասը կանցնի նոր տարբերակի։

Թարմացումը ձեռքով տեղադրելու համար անհրաժեշտ է Chrome-ում սեղմել երեք կետով կոճակը և անցնել Կարգավորումներ → Տեղեկանք → Google Chrome բրաուզերի մասին։ Եթե բրաուզերը 89.0.4389.90 կամ ավելի ուշ տարբերակի է, նշանակում է, որ ուղղումն արդեն տեղադրվել է: Եթե տարբերակը հին է, բրաուզերը կառաջարկի տեղադրել թարմացումը՝ հետագա վերագործարկմամբ։ Դրանից հետո Chrome-ն ավտոմատ կերպով կվերականգնի բոլոր բաց ներդիրները, բացառությամբ ինկոգնիտո ռեժիմի ներդիրների:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24