Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Կասպերսկի. Հայաստանում ավելի քիչ են սմարթֆոններով լրտեսում միմյանց
30/03/2021 17:20
Կիսվել

Կասպերսկի. Հայաստանում ավելի քիչ են սմարթֆոններով լրտեսում միմյանց

Հայաստանում 2020-ին լրտեսական ծրագրերի (stalkerware) գրոհների բախվել է բջջային սարքերի օգտատերերի 0,03%-ն այն դեպքում, երբ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 0,02%։ Եթե Վրաստանում անցյալ տարի նման գրոհների է ենթարկվել բջջային օգտատերերի 0,03%-ը, ապա 2019 թվականին նրանց բաժինը կազմել է 0,01%, իսկ Ադրբեջանում ըստ տարիների այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 0,06% և 0,04%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ին stalkerware տիպի հավելվածներից տուժել է գրեթե 54 հազար օգտատերեր ամբողջ աշխարհում։ 2018-ին այդ թիվը կազմել է գրեթե 40 հազար օգտատեր։ Մինչդեռ 2019 թվականին ստալկերական ծրագրերից տուժել է ավելի քան 67 հազար մարդ։

Ընկերության փորձագետները նշում են, որ սարքի վրա լրտեսական հավելված տեղադրելու համար բավական է մեկ անգամ ֆիզիկական հասանելիություն ստանալ դրան: Այնուհետև հետապնդողը կարող է ստալկերական ծրագրերի միջոցով հետևել լրտեսման օբյեկտի տեղակայմանը, կարդալ մեսենջերների և սոցցանցերի հաղորդագրությունները, դիտել ուրիշի սարքի լուսանկարները, տեսանյութերը և այլ ֆայլերը, լսել հեռախոսազրույցները, տեսնել այն ամենը, ինչ օգտատերը մուտքագրում է ստեղնաշարով, այդ թվում՝ գաղտնաբառերը և երկգործոն իրավազորման կոդերը:

«Ընդ որում, տուժողը նույնիսկ չի էլ գլխի ընկնում, որ stalkerware-ը սարքում է. նման հավելվածները սովորաբար իրենց թաքցնում են տեղադրված ծրագրերի ցանկից և իրենց ակտիվության մասին ոչ մի ծանուցում չեն անում։ Իմանալով զոհի յուրաքանչյուր քայլի մասին՝ չարագործը կարող է վերահսկել նրան, ճնշում գործադրել հոգեբանորեն և սպառնալ նրա կյանքին ու առողջությանը»,- պարզաբանում են նրանք։ Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի (EIGE) 2017-ի հաշվետվության համաձայն՝ առցանց լրտեսումից տուժած տասը կանանցից յոթը բախվել են հետապնդողի ֆիզիկական և/կամ սեռական բռնությանը: Ֆրանսիայում, Centre Hubertine Auclert-ի տվյալներով, հարաբերություններում բռնության յուրաքանչյուր հինգերորդ զոհը բախվել է լրտեսական ծրագրերի:

Ստալկերական ծրագրերի դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ դրանք հնարավոր չէ հենց այնպես վերցնել և հեռացնել: Stalkerware տեղադրողը, նկատելով դրա հեռացումը, կարող է հասկանալ՝ զոհը տեղյակ է, որ իրեն հետևում են. որոշ նմուշներ իրենց տիրոջը ծանուցում են ուղարկում այդ մասին։ Դա կարող է իրավիճակն ավելի վտանգավոր դարձնել զոհի համար և հանգեցնել հակամարտության սրման ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս տիրույթում։ Դրանից խուսափելու համար հարկավոր է օգտագործել TinyCheck լուծումը, որը հատուկ մշակված է լրտեսական ծրագրերը տերերից գաղտնի որոնելու համար։ Սմարթֆոնի վրա stalkerware-ի հայտնվելու ռիսկը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ոչ մեկին չտալ և հնարավորության դեպքում չթողնել այն առանց հսկողության, սարքը պաշտպանել բարդ թվատառային գաղտնաբառով և չասել այն որևէ մեկին: Անհրաժեշտ է, որ օգտատերերը սմարթֆոնի կարգավորումներում արգելի կողմնակի աղբյուրներից հավելվածների տեղադրումը և ինքն էլ օգտվի միայն պաշտոնական խանութներից, ինչպես նաև սարքը պաշտպանի հուսալի մոբայլ հակավիրուսային ծրագրով, որը կարողանում է հայտնաբերել և նախազգուշացնել stalkerware-ի մասին:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9