Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
02/04/2021 17:31
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:

Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքները հանդիսանում են United Travel ընկերության՝ ավիաընկերությունների հանդեպ վճարային պարտավորությունների կատարման ֆինանսական ապահովություն՝ տալով ընկերությանը գործընկերների հետ հարաբերությունների անընդհատության հնարավորություն:

United Travel-ը տուրիստական գործակալություն է, որն իր հաճախորդներին ապահովում է ճանապարհորդության և տեղեկատվական ծառայությունների լայն տեսականի տարբեր ոլորտներում. միջազգային զբոսաշրջություն և հանգիստ, շրջագայություններ և էքսկուրսիաներ, վիզայի ձևակերպում, տոմսերի և հյուրանոցների ամրագրում, փոխադրումների կազմակերպում:

1996թ․-ից ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և կազմակերպում է շրջագայություններ: Ընկերությունն ունի կնքված  համաձայնագրեր խոշոր տուրիստական գործակալների հետ, ինչպիսիք են Aeroflot-Ռուսական ավիաուղիներ, Qatar Airways, Siberia Airlines, AZIMUTH Airline, Nordwind Airlines, Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ, Բելավիասերվիս, Ավստրիական ավիաուղիներ, Air Arabia, Air France, Fly Express:

Բանկի ֆինանսավորումը հնարավորություն կտաընկերությանն արդյունավետ օգտագործել սեփական դրամական միջոցներն, իրականացնել վաճառված տոմսերի հետաձգված վճարումներ` ապահովելով վաճառքներիանընդհատ հոսք:

Միջին բիզնեսի  վարկավորումը և սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել  կարևոր ոլորտներից է: Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական ​​մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության  առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը տուրիստական գործակալությունների/տուրօպերատորների ֆինանսավորման ամենաարդյունավետ գործիքն է, որն ապահովում է ընկերության վճարային և պայմանագրային պարտավորությունների կատարում: Այս ֆինանսական գործիքի հիմնական առավելություններն են  ծախսերի խնայումը (ավելի մատչելի է վարկային միջոցների համեմատությամբ) և գործարքների իրականացման հետ կապված ռիսկերի նվազեցումը: Բանկային երաշխիքը հանդիսանում  է հաճախորդի ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

Բանկային երաշխիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/financial/financial-toolsհղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9