Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2021 ֆինանսական տարվա առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է ռեկորդային 1,7 տրիլիոն դոլարի
13/04/2021 18:00
Կիսվել

2021 ֆինանսական տարվա առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է ռեկորդային 1,7 տրիլիոն դոլարի

2021 ֆինանսական տարվա (սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը գերազանցել է 1,7 տրիլիոն դոլարը: Ապրիլի 12-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Իր հերթին Associated Press գործակալությունը նշում է, որ այդ թիվը ռեկորդային է եւ գրեթե կրկնապատիկ գերազանցում է կիսամյակի նախորդ առավելագույն ցուցանիշը, որն արձանագրվել Էր 2011 ֆինանսական տարում:

Բյուջեի պակասուրդի ավելացումը բացատրվում է ամենից առաջ Միացյալ Նահանգների կառավարության արտակարգ ծախսերով տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար, որի պատճառը նոր կորոնավիրուսի հարուցած համավարակն է:

Ֆինանսների նախարարության տարածած տվյալների համաձայն՝ ամբողջությամբ վերցված 2021 ֆինանսական տարվա առաջին վեց ամիսներին դաշնային բյուջեի ծախսերը գերազանցել են 3,4 տրիլիոն դոլարը, մինչդեռ գանձարան մուտքերը կազմել են սոսկ 1,7 տրիլիոն դոլար:

Մարտ ամսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը ավելացել է գրեթե 660 միլիարդ դոլարով: Մարտ ամսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստորագրել է համավարակի պայմաններում երկրի տնտեսության խթանման միջոցների՝ Կոնգրեսի կողմից հաստատված նոր փաթեթը՝ 1,9 տրիլիոն դոլարի ծավալով: Այն նախատեսում է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում անմիջականորեն նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Շուրջ 1 տրիլիոն դոլարը պետք է ուղղորդվի բնակչությանն օգնության տրամադրմանը, մնացածը՝ տնտեսության խթանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52