Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Viber-ի խմբային տեսազանգերի մասնակիցների թիվը կհասնի 30-ի
20/04/2021 17:59
Կիսվել

Viber-ի խմբային տեսազանգերի մասնակիցների թիվը կհասնի 30-ի

Վերջին մեկ տարվա ընթացքում Viber-ի որոշ ծառայություններ դարձել են առավել պահանջված՝ ամենաշատ օգտագործվողը տեսազանգերն են։ Գործառույթի պահանջվածությունը պայմանավորված է վերջերս օգտատերերի շրջանում հաղորդակցության հեռավար ձևաչափի ընդլայնմամբ։

Մեսենջերը փորձելով բավարարել օգտատերերի պահանջները, և հաշվի առնելով, նոր իրողությունները, նախատեսում է ընդլայնել իր ամենապահանջված գործառույթներից մեկի հնարավորությունները: Այսօր Viber-ի խմբային տեսազանգերին կարող է մասնակցել 20 օգտատեր, իսկ մոտ ապագայում մասնակիցների թիվը կընդլայնվի՝ հասնելով 30-ի: Ընտրված թիվը պատահական չէ. 30-ը կրթական հաստատություններում դասարանի միջին և բիզնես թիմի առավել օպտիմալ չափն է։

Խմբային տեսազանգի համար պետք է ընդամենը երեք քայլ կատարել՝

  • սեղմել խմբային զրույցի էկրանի վերևի աջ անկյունում տեղակայված տեսանյութի նշանին ,
  • ընտրել հասցեատերերին,
  • սեղմել զանգի կոճակը:

Եթե ​​զանգն արդեն ընթացքում է, և պետք է նոր օգտատիրոջ հրավիրել, պարզապես սեղմե՛ք «Ավելացնել» կոճակը և ընտրե՛ք ցանկալի հասցեատիրոջը:

«Մենք անչափ ուրախ ենք, որ Viber-ի խմբային տեսազանգերն ունեն մեծ պահանջվածություն։ Viber-ը ձգտում է հավելվածն առավել հարմարավետ դարձնել օգտատերերի համար, որպեսզի նրանք կարողանան սովորել, շփվել գործընկերների հետ, մշտապես կապի մեջ լինել մտերիմների և ընկերների հետ, նույնիսկ, երբ նրանք գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում», – նշում է Աննա Միգալը՝ Rakuten Viber ընկերության բիզնես զարգացման գծով ավագ տնօրենը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Viber-ի տեսազանգի մասնակիցները հնարավորություն ունեցան մեկ էկրանում տեսնել միմյանց, ինչպես նաև ցանկության դեպքում առանձնանշել մասնակիցներից որևէ մեկին։ Խմբային տեսազանգերն ամբողջությամբ անվճար են և ժամային սահմանափակում չունեն ։

30 օգտատիրոջ համար նախատեսված խմբային տեսազանգերը հասանելի կլինեն Viber-ի բջջային և համակարգչային տարբերակներում:

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41