Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ն նախատեսում է թույլատրել COVID-19-ի դեմ պատվաստում ստացած ԱՄՆ-ի զբոսաշրջիկների ազատ մուտքը
26/04/2021 16:05
Կիսվել

ԵՄ-ն նախատեսում է թույլատրել COVID-19-ի դեմ պատվաստում ստացած ԱՄՆ-ի զբոսաշրջիկների ազատ մուտքը

Եվրամիությունը պլանավորում է այս ամռանը թույլատրել ամերիկացի այն զբոսաշրջիկների ազատ մուտքը, որոնք լիովին պատվաստվել են COVID-19-ի դեմ: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:

«Ամերիկացիները, որքանով ես կարող եմ դատել, օգտագործում են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերը»,-թերթը մեջբերում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքը:

«Դա թույլ կտա ապահովել ազատ տեղաշարժը եւ ուղեւորությունները Եվրոպական միություն»,-նշել է նա:

Թեեւ Եվրամիությունը հանձնարարելու է դա, անդամ պետությունները դեռեւս կարող են պահպանել ավելի խիստ սահմանափակումները, ներառյալ կարանտինը, ընդգծում է հրատարակությունը: Ուղեւորությունների վերսկսումը կախված կլինի «համաճարակաբանական իրադրությունից, բայց իրադրությունը բարելավվում է Միացյալ Նահանգներում, հույս ունեմ՝ նաեւ Եվրամիությունում»,-հավելել է ֆոն դեր Լյայենը, դրա հետ մեկտեղ չհայտնելով ավելի կոնկրետ ժամկետներ:

Միության կարգավորիչը հավանություն է տվել ԱՄՆ-ում օգտագործվող երեք պատվաստանյութերի՝ Pfizer-ի, Moderna-ի եւ Johnson & Johnson-ի: Ներկայում ԱՄՆ-ի բնակչության շուրջ 42 տոկոսն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժին, իսկ 28,5 տոկոսը լիովին պատվաստվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52