Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 441.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ
25/10/2010 12:24
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 441.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2010 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ավելի քան 441.1 մլրդ դրամ և ապահովել իննամսյա ծրագրի 109.2%-ը: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.9% ով կամ 70.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի աճով:

Հարկերի և տուրքերի 50.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 223 մլրդ դրամ և 27.3% ով կամ 47.8 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ ի մուտքերից 142 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 81 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ մուտքերի աճ է արձանագրվել ինչպես ՀՀ սահմանին հարկումից, այնպես էլ ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից ստացվող մուտքերի գծով, ընդ որում, վերջիններիս աճի տեմպը գերազանցել է ներմուծումից ստացվող եկամուտների աճի տեմպին: 

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.7%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 34.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 24 մլրդ դրամ, որից 10.7 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 9.5 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 10.1 մլրդ դրամ, որից 5.1 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 10.9% ով կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված ակցիզային հարկի մուտքերի 16.1% ով ավելացմամբ: 
 
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 13.4%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 59.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 6%-ով կամ 3.8 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, քանի որ տնտեսավարողները 2010 թվականի շահութահարկի կանխավճարները վճարել են` հիմք ընդունելով 2009 թվականի շահութահարկի ցուցանիշները: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 54.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.4% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 28.7%-ով կամ 12.2 մլրդ դրամով: 
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 22.8 մլրդ դրամ` 28.6% ով կամ 5.1 մլրդ դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում բյուջե են մուտքագրվել շուրջ 14.5 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով իննամսյա ծրագրի 96.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 6.6%-ով կամ 890.5 մլն դրամով: 
2010 թվականի ինն ամիսների ընթացքում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 16.9 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.8%-ը:  Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.8%-ով կամ 859.2 մլն դրամով:  Մասնավորապես` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի անկում է արձանագրվել առևտրի իրականացման վայր կազմակերպելու, առևտրի իրականացման վայրից դուրս գտնվող` խանութների, կրպակների ¥տաղավարների¤ և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու և ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարների գծով:
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 6.8 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 79.7%-ով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել 9.3 մլրդ դրամ այլ հարկեր: Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 84.2 մլրդ դրամ` 10.5%-ով կամ 8 մլրդ դրամով գերազանցելով իննամսյա ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 13.6%-ով կամ 10.1 մլրդ դրամով: 
 
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 35.4 մլրդ դրամ և 18.6%-ով գերազանցել իննամսյա ծրագրային ցուցանիշը, իսկ տարեկան ցուցանիշը ապահովել 89.7%-ով:  2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 30.5%-ով կամ 8.3 մլրդ դրամով: Նման բարձր ցուցանիշներն ապահովվել են հիմնականում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների հաշվին, որոնք կազմել են շուրջ 11.2 մլրդ դրամ և համապատասխանաբար 88.9%-ով (5.3 մլրդ դրամով) և 116.1%-ով 6 մլրդ դրամով գերազանցել իննամսյա ծրագրային և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշները: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ 4.7 անգամ կամ շուրջ 3 մլրդ դրամով աճ է արձանագրվել ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների գծով: Ավելի քան 10.8 մլրդ դրամ են կազմել պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները:
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98