Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Կասպերսկի. Սմիշինգն ավելի ու ավելի է սպառնում բջջային օգտատերերի ֆինանսներին. ինչպես պաշտպանվել դրանից
06/05/2021 11:03
Կիսվել

Կասպերսկի. Սմիշինգն ավելի ու ավելի է սպառնում բջջային օգտատերերի ֆինանսներին. ինչպես պաշտպանվել դրանից

Սմիշինգային գրոհները հատկապես վերջին տարվա ընթացքում մեծ թափ են հավաքել ամբողջ աշխարհում։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ չարագործներն օգտագործում են ամենատարբեր հնարքներ զոհից անձնական կարևոր տեղեկություններ կորզելու համար (առավել հաճախ դա ինտերնետ-բանկի գաղտնաբառն է կամ բանկային քարտի տվյալները)՝ սմիշինգի (smishing = SMS + phishing) միջոցով։ Դրա համար նրանք SMS-ներ են ուղարկում տարբեր տեսակի հորինված խնդիրների մասին՝ տեղ չհասնող ծանրոցից մինչև չվճարված հաշիվ կամ արգելափակված օգտահաշիվ: Կարճ հաղորդագրությանը, որպես կանոն, կցված է հղում, որով անցնելով օգտագործողը կամ վարակում է իր բջջային սարքը վնասաբեր ծրագրով, որը քողարկվում է որևէ ծառայության լեգիտիմ հավելվածի տակ և համառորեն առաջարկում է իր մեջ մուտքագրել բոլոր կարևոր տվյալները, կամ էլ օգտատիրոջը բերում է կայք, որը քողարկվում է որևէ ծառայության օրինական կայքի տակ և նույնպես առաջարկում է իր մեջ մուտքագրել բոլոր կարևոր տվյալները:

Ինչպես նշում են փորձագետները, սմիշինգը սովորական ֆիշինգից ավելի վտանգավոր է նրանով, որ մարդիկ ավելի քիչ են խաբեություն սպասում կարճ հաղորդագրություններից: Բջջային օպերատորների սպամ զտիչները չունեն այնպիսի ճկունություն և ճշգրտություն, ինչպես փոստային ծառայությունների օպերատորների պարագայում է: Տեքստային հաղորդագրության դեպքում ստացողը հաճախ չի մտածում, թե ումից է այն և ինչ է այնտեղ գրված, պարզապես կտտացնում է հղումը: SMS-ը պարզապես ավելի քիչ հայտանիշ ունի, որով կարելի է ճանաչել խարդախությունը: Փոստում միշտ կարելի է դիտել ուղարկողի հասցեն, գնահատել նամակի դիզայնը և դասավորությունը, ստուգել գրագիտությունը և հստակությունը: Բացի այդ, SMS-ի դեպքում խաբեբաները կարող են փոխարինել ուղարկողի իրական համարը կեղծով:

Սմիշինգից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը, փորձագետների կարծիքով, ոչ մի տեղ չսեղմելն է և ոչ մի տվյալ չտրամադրելը։ Կարևոր է օգտագործել երկգործոն իրավազորումն ամենուր, որտեղ այն նախատեսված է: Այդ դեպքում նույնիսկ գողացված գաղտնաբառը չի օգնի հանցագործներին դատարկել հաշիվը։ Եթե օգտագործողն, այնուամենայնիվ, ծուղակն է ընկել, նա պետք է շտապ կապ հաստատի բանկի հետ, արգելափակի քարտերը և փոխի գաղտնաբառերը։ Եթե կան կասկածներ, որ դա սմիշինգ չէ, այլ բանկի հաղորդագրությունը, ավելի լավ է ուղղակիորեն կապվել բանկի հետ և հստակեցնել, թե արդյոք նա է ուղարկել այն, ինչ եկել է: Բանկի կապի տվյալները պետք է վերցվեն պաշտոնական աղբյուրից, օրինակ, կայքից, և ոչ մի դեպքում այն նույն հաղորդագրությունից: Շատ պաշտպանական լուծումների մեջ վաղուց արդեն ներդրված են զտիչներ, որոնք կորսան SMS-ի և մեսենջերների կասկածելի հղումները, կզգուշացնեն օգտատիրոջը դրանց մասին և թույլ չեն տա գումար կորցնել րոպեական անուշադրության պատճառով: Խորհուրդ է տրվում կիրառել հավելվածներ, որոնք պաշտպանում են հեռախոսային սպամից և խարդախությունից:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87