
Hyundai Motor-ը կասեցրել է գործարանի աշխատանքը Հնդկաստանում
Հարավկորեական խոշոր ավտոարտադրող Hyundai Motor-ը կասեցրել է գործարանի աշխատանքը Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում։ Դադարը ժամանակավոր է՝ մայիսի 25-ից 29-ը, պատճառը կորոնավիրուսն է։ Գործարանի աշխատակիցներից երկուսի մոտ ախտորոշվել է COVID19, իսկ մյուս աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ վախենալով վարակի տարածումից։
Թամիլ Նադուն համավարակից ամենատուժած նահանգներից է։ Մայիսի 10-23-ն այստեղ 460 հազարից ավել վարակման դեպք է գրանցվել։
Hyundai Motor-ի մյուս գործարանները շարունակում են բնականոն աշխատանքը, ինչը թույլ է տալիս ավտոաարտադրողին տարեկան 5,5 միլիոն ավտոմեքենա արտադրել։