2021թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումն աճել է 16.7%-ով
2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,170.3 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 532.9 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2021թ. հունվար-ապրիլ Հայաստանն արտահանել է 818.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,351.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում աճը կազմել է 16.7%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 2.2%։