ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 27/05/21
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 520.78 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.38 դրամով և կազմել 635.04 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 7.09 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.25 դրամով և կազմել 735.45 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 219.55 դրամով և կազմել 31808.4 դրամ: Արծաթի գինն աճել է 9.55 դրամով և կազմել 470.83 դրամ: Պլատինի գինն աճել է 254.96 դրամով և կազմել 20108.9 դրամ: