Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Հարցում. ՀՀ ձեռնարակությունները թուրքական ապրանքների ներմուծման արգելքը դրական որոշում են համարում
31/05/2021 14:08
Կիսվել

Հարցում. ՀՀ ձեռնարակությունները թուրքական ապրանքների ներմուծման արգելքը դրական որոշում են համարում

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) բիզնես ոլորտում իրականացված հարցման արդյունքում՝ Հայաստանում ձեռնարկությունները թուրքական ծագման ապրանքների  ներմուծման արգելքը ճիշտ որոշում են համարում, սակայն բիզնեսի տեսանկյունից որոշ ընկերություններ անպատրաստ էին դրան:

Մայիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրեն Պետրոս Պետոյանը:

«Օրինակ, արդյունաբերական ընկերությունները կամ կարի հետ կապված ընկերությունները, որոնք հումքը ներկրում էին Թուրքիայից, լիովին անպատրաստ էին դրան: Իրենց համար արգելքը մեծ խոչընդոտ դարձավ»,- ասաց Պետոյանը:

«Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրենի խոսքով՝ ձեռնարկությունները ցանկանում են պետությունից աջակցություն ստանալ կամ գոնե խորհրդատվություն այլընտրանքային ուղղությունների մասով, թե որտեղից կարելի է ներկրել հումքը:

«Ձեռնարկությունները ի սկզբանե արգելքը պատկերացնում էին, որ ցանկացած բան չի կարելի Թուրքիայից ներկրել Հայաստան: Այսինքն՝ պետական կառույցների կողմից պետք է ճիշտ տեղեկություն տրամադրվի և այս ընկերություններին բացատրվի, որ հումքը կարելի է ներկրել, բայց պատրաստի ապրանքներ՝ ոչ»,- նշեց Պետոյանը:

Ինչպես նշված է ամփոփ զեկույցում, ձեռնարկությունների շուրջ 35 տոկոսը համարում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը որևէ խոչընդոտ չի ստեղծի ՀՀ և իրենց ձեռնարկությունների համար:

«Այս արգելքի հետ կապված ձեռնարկություններն առավել շատ տեսնում են հնարավորություններ և դրական կողմեր, քան խոչընդոտներ և բացասական ազդեցություններ ՀՀ և իրենց բիզնեսի համար»,- նշված է զեկույցում:

Հետազոտության նպատակը հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչների կարիքների և առաջնահերթությունների վերհանումն է: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առևտրարդյունաբերական պալատի և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) համագործակության արդյունքում:

Հետազոտության համար իրականացվել է քանակական դեմ առ դեմ հարցում Հայաստանում գրանցված և գործող 400 ձեռնարկության շրջանում՝ կիսաստանդարտացված հարցերի կիրառությամբ: Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Ուսումնասիրության ոլորտներն են բիզնեսի հիմնախնդիրները և առաջնահերթությունները, ձեռնարկությունների վրա համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ազդեցությունը, կոռուպցիայի նկատմամբ գործարար համայնքի ընկալումները, պետական աջակցության ծրագրերի արդյունավետության գնահատումը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25