ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 14 ՏԱՐԵԿԱՆ Է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության վարչության հանդիսավոր նիստին` նվիրված Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 14-ամյակին։
Վարչապետը ՀՀ մարզերի մի շարք համայնքների ղեկավարներին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Անանիա Շիրակացու մեդալները և տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետներին` ՀՀ նախագահի շնորհակալագրերը տարածքային կառավարման համակարգում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի ու Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր։