2021թ. հունվար-մարտին Հայաստանում բնական ջրերի արտադրությունը նվազել է 9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,625.6 հազար լիտր բնական ջուր։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրություն ծավալները նվազել են 9%-ով։
Միևնույն ժամանակ, հանքային ջրերի արտադրությունն աճել է 17.5%-ով և կազմել 9,916.3 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է 19.5%-ով և կազմել 20,101.8 հազար լիտր։