Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Սեյեդ Ղոլամռեզա Մուսավի. Բանկային համակարգի ներկայացուցիչը, գիտակ ու պրոֆեսիոնալ լինելուց բացի, պետք է ունենա մարդկային արժեքներ
15/06/2021 12:53
Կիսվել

Սեյեդ Ղոլամռեզա Մուսավի. Բանկային համակարգի ներկայացուցիչը, գիտակ ու պրոֆեսիոնալ լինելուց բացի, պետք է ունենա մարդկային արժեքներ

Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագիծն այս անգամ հյուրընկալվել էր Մելլաթ Բանկ-ում:  Գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամռեզա Մուսավի հետ զրուցել ենք Հայաստանում իրանական «Մելլաթ» բանկի անցած ճանապարհի, ընթացիկ և ապագային միտված ծրագրերի, հայ-իրանական տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման գործում բանկի ունեցած դերակատարման մասին: Պարոն Մուսավին կիսվել է նաև կայացած մարդ ու մասնագետ դառնալու սեփական փորձով:

– Իրանական Մելլաթ բանկը Հայաստանի բանկային համակարգում իր գործունեությունը սկսել է 1995թ.-ից: Եթե հետհայաց նետենք անցած 26 տարիներին՝ ինչպե՞ս կգնահատեք բանկի անցած ճանապարհը:

– ԽՍՀՄ փլուզումից հարևան երկրների հետ կապն ու համագործակցությունը  պահպանելու ու զարգացնելու նպատակով որոշում կայացվեց նախկին ԽՍՀՄ երկրներում ունենալ բանկի մասնաճյուղեր: Արդյունքում Հայաստանում ևս Մելլաթ բանկը  սկսեց իր գործունեությունը: Մինչև 2014թ. բանկն աշխատում էր քիչ կապիտալով՝ ընդամենը 10 մլրդ դրամ: Նույն տարում, երբ ԿԲն բարձրացրեց բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը՝ 30 մլրդ դրամ, մեր բանկը կանգնեց ընտրության առջև՝ կամ ավելացնել կապիտալ ու շարունակել աշխատել, կամ դադարեցնել գործունեությունը Հայաստանում: Արդյուքնում Իրանի Մելլաթ բանկը որոշեց ոչ միայն ավելացնել կապիտալն ու մնալ հայկական բանկային համակարգում, այլև ավելի ակտիվ մասնակցել Հայաստանի ֆինանսական գործունեությանը՝ ընդլայնելով գործունեության շրջանակը: Նման որոշման պատճառը ոչ միայն ֆինանսական հետաքրքրվածությունն էր ու տնտեսական կապերի ամրապնդումը, այլև երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամական կապն ու փոխադարձ վստահությունը: Իրանի Մելլաթ բանկը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, սակայն   Հայաստանի Մելլաթի նկատմամբ ուշադրությունը բոլորովին այլ է:  Կցանկանայի առանձնացնել ևս մի կարևոր փաստ. վերջին 10 տարիներին Իրանի Մելլաթ բանկի տնօրենների խորհրդի նախագահը հանդիսանում է նաև Հայաստանի Մելլաթ բանկի խորհրդի նախագահը, ինչը ևս խոսում է հատուկ վերաբերմունքի և մոտեցման մասին: Տարիների ընթացքում զարգացնելով մեր գործունեությունը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ մենք ընդլայնեցինք վարկային պրոդուկտները և ներկայում   ակտիվ աշխատում ենք նաև հիպոթեքային վարկավորման շուկայում:

– Որքանո՞վ է Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումն իր ազդեցությունն ունեցել բանկի գործունեության վրա և ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:

– Վերջին 20-30 տարվա ընթացքում իրանական բանկերը միշտ զգացել են այդ սահմանափակումների ազդեցությունը, բանականաբար մեր բանկն էլ անմասն չմնաց: Օրինակ, հարցեր են առաջանում արտարժույթի առ ու վաճառք իրականացնելիս, անգամ ներքին շուկայում արտարժույթով փոխանցումներ կատարելիս, և ստիպված աշխատում ենք կանխիկով, ինչը բանկային գործունեության տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ: Այս ամենին զուգահետ արվում է հնարավորը սահմանափակումների ազդեցությունը չեզոքացնելու և բանկի բնականոն գործունեությունը շարունակելու նպատակովՄենք չենք սպասում, թե երբ կվերանան այդ սահմանափակումները, մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ապահովելով բանկի բնականոն գործունեությունը:

– Հայաստանի Մելլաթ բանկը ծառայություններ է մատուցում   ոչ միայն ներքին շուկային, այլև մասնակցում է երկու երկրների մի շարք ծրագրերին: Որքանո՞վ է բանկի ներգրավումն ու գործունեությունը հայաստանյան բանկային համակարգում խթանել հայիրանական կապերի ամրապնդումը:

– Իրանի և Հայաստանի միջև իրականացվող պետական նախագծերից, որոնց մասնակից է եղել նաև Մելլաթ բանկը, կառանձնացնեի ԻրանՀայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, որի ֆինանսական մասը կատարվում է մեր բանկի միջոցով: Բացի այդ բանկի կողմից սպասարկվում են երկու երկրների միջև իրականացվող արտահանման ու ներմուծման գործարքները: Բանկն ակտիվորեն աշխատում է նաև Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ:

– Հաշվի առնելով Մելլաթ բանկի գործունեության առանձնահատկությունները՝ ինչպիսի՞ն եք տեսնում բանկի հետագա զարգացումը Հայաստանի ֆինանսական շուկայում:

– Սահմանափակուների պայմաններում փոքր ինչ դանդաղ ենք առաջ գնում, սակայն եթե անգամ դրանք ամբողջությամբ չվերանան, միևնույն է ուզում ենք 1-2 մասնաճյուղ ունենալ Հայաստանում՝ ընդլայնելով մեր վարկային պրոդուկտները: Իսկ արդեն սահմանափակումների վերացման պարագայում ոչ միայն մասնաճյուղերի թիվը կավելանա, այլև բացի վարկային պրոդուկտներից կկարողանանք մատուցել նաև այլ ծառայություններ

– Հաշվի առնելով երկու պետությունների բանկային համակարգի առանձնահատկությունները՝ ինչպիսի ազդեցություն են դրանք ունենքում բանկային գործունեության իրականացման տեսանկյունից:

– Թե՛ Իրանում և թե՛ Հայաստանում լայնորեն կիրառվում է մոբայլ բենքինգը, համակարգերը նման են նաև նորագույն տեխնիկական հագեցվածության տեսանկյունից։ Իսկ հիմնական տարբերությունը թերևս միջազգային քարտերի կիրառումն է, այստեղ դրանք լայն տարածում ու կիրառում ունեն, միչդեռ Իրանում դրանք չեն կիրառվում հայտնի սահմանափակումների պատճառով։ Փոխարենը Իրանում գրեթե բոլոր գործարքները կատարվում են անկանխիկ, անգամ եթե փոքր խանութում մաստակ գնեք և ուզենաք վճարել թղթադրամով, ձեզ կառաջարկեն դա անել անկանխիկ եղանակով։ Դա գալիս է մարդկանց գիտակցությունից, նրանք քաջ գիտակցում են, որ անկանխիկը ոչ միայն հարմար է ու ապահով, այլև անվտանգ թե ՛ առողջապահական, թե՛ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից։ Կցանկանայի առանձնացնել ևս մի կարևոր հանգամանք, ինչն ինձ համար շատ կարևոր է թե՛ Իրանում և թե՛ Հայաստանում աշխատակիցների և հաճախորդների հետ հաղորդակցման մեջ ցուցաբերվում է  մարդակենտրոն մոտեցում: Ցանկացած հարցին փորձ է արվում տալ այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կեղմերին էլ:

– Պարոն Մուսավի, շուրջ 23 տարի աշխատում ենք Մելլաթ բանկի կազմում, որից վերջին 10 տարիները՝ Հայաստանում։ Ինչո՞վ են նման և ինչո՞վ են տարբերվում ժամանակակից բանկային համակարգի ներկայացուցիչները Իրանում և Հայաստանում:

– Հայաստանում աշխատելու տարիներն ինձ համար հետաքրքիր բացահայտում արեցի այստեղ լինի բանկ, պետական թե մասնավոր այլ կառույց, տարվա մեջ առնվազն 2-3 անգամ հավաքվում են և տարբեր առիթներ նշում: Նման բան Իրանում չես տեսնի: Կարծում եմ դա ճիշտ մոտեցում է, քանի որ օգնում է, որ մարդիկ իրենց աշխատանքը շարունակեն ավելի ջերմ ու հարազատ մթնոլորտում։ Իրանում օրինակ որքան էլ աշխատակիցները միմյանց հետ լավ ընկերական հարաբերություններ ունենան, միևնույնն է աշխատավայրում միմյանց դիմում են ազգանունով, տիկին և պարոն դիմելաձևով: Այստեղ նման բան նկատելի է միայն ղեկավարաշխատակից շփման մեջ: Ժամանակակից բանկային համակարգի ներկայացուցիչներն Իրանում և Հայաստանում տարբերվում են նաև արտաքին տեսքով Իրանում բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներին ու աշխատավայր նրանք ներկայանում են կոստյում, վերնաշապիկով։ Իրանում միայն արտաքին տեսքից արդեն կարելի է տարբերել բանկի աշխատակցին:  Անկախ այս ամենից կոնկրետ ինձ համար բանկային համակարգի ներկայացուցիչը գիտակ ու պրոֆեսիոնալ լինելուց բացի, պետք է ունենա մարդկային արժեքներ: Ինքս բոլոր հարցերում նախևառաջ փորձում եմ ցուցաբերել սրտացավ մոտեցում։

– Ո՞րն է կայացած մարդ ու մասնագետ դառնալու Ձեր հաջողության բանալին:

– Հաջողության գրավականը փոխադարձ հարգանքն է, փոխըմբռնումը և համբերատարությունը։ Ցանկացած պարագայում չպետք է առաջնորդվես միայն սեփական շահով: Պետք է աշխատես ամեն օր ինչ որ դրական գործ անել, թեկուզ դիմացինին դրական էներգիա փոխանցել՝ վստահ լինելով, որ դա կրկին վերադառնալու է քեզ: Այս մոտեցումն ինձ շատ է օգնում թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր իրենց մասնագիտական կարիերան տեսնում են բանկային համակարգում:

– Նախևառաջ, բանկային գործը պահանջում է սեր ու նվիրում: Եթե աշխատանքդ չսիրեցիր, պետք է ժամանակին դա հասկանաս ու չշարունակես: Հայտնի խոսք կա՝ տասը չափիր, մեկը կտրիր. մեր աշխատանքում դա առավել քան կիրառելի է, պետք է լինես չափազանց ուշադիր, ունենաս խորը մասնագիտական գիտելիքներ և նորար գաղափարներ: Ապագան հենց այդպիսի երիտասարդներինն է

 

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93